Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի։ Առողջապահության նախարարությունը նման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել։ Առաջարկվում է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Խարազյանին։ Նա այժմ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնն է զբաղեցնում։ Խարազյանը նախկինում նախարարի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից …

