Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան. Ռուբիո․ The Wall Street Journal

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Գրենլանդիայի գնումը գերադասում է ռազմական միջամտությունից, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Հրապարակման համաձայն, Ռուբիոն այս հայտարարությունն արել է հունվարի 5-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։ Հանդիպմանը կենտրոնացել են Վենեսուելայում ռազմական գործողության վրա, սակայն Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը (դեմոկրատ, Նյու Յորքից) հետաքրքրվել է, թե արդյոք վարչակազմը քննարկում է ուժի կիրառման հնարավորությունը այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մեքսիկայում կամ Գրենլանդիայում։

Ինչպես նշում է հրատարակությունը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին կոշտ հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես անխուսափելի միջամտության նշան՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը մնում է կղզու հնարավոր ձեռքբերումը Դանիայից ։

The Wall Street Journal-ը նշում է, որ իրենց հրապարակային հայտարարություններում Թրամփը և նրա վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ չեն բացառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Հունվարի 5-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ամերիկացիներին Գրենլանդիան անհրաժեշտ է։

Մինչդեռ եվրոպացի մի շարք առաջնորդներ հակադարձել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հայտարարություններին։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի