Կիևի դաշնակիցները ստորագրել են Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման մասին հռչակագիրը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Կամավորների կոալիցիայի» երկրները Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիր են ստորագրել , գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Այսօր մենք զգալի առաջընթացի ենք հասել, որն արտացոլվել է Փարիզի հռչակագրում, այն  հուսալի երաշխիքներ է տրամադրում երկարատև խաղաղության համար: «Կամավորների կոալիցիայի» այս հայտարարությունն առաջին անգամ ճանաչում է կոալիցիան կազմող 35 երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև արագ մերձեցումը: Մենք խոսում ենք հուսալի անվտանգության երաշխիքների մասին», – երեքշաբթի օրը Փարիզում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա առանձին-առանձին թվարկել է համաձայնեցված կետերը։ Դրանք ներառում են ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգ, Ուկրաինային պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարում և Ռուսաստանի կողմից ապագա հարձակման դեպքում երկրին աջակցելու համար պարտավորեցնող համաձայնագրերի ընդունման ուղղությամբ աշխատանքներ։

Բացի այդ՝ Կիևը, Փարիզը և Լոնդոնը ստորագրել են մտադրությունների հռչակագիր, որը, ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր  Սթարմերի, «ստեղծում է իրավական հիմք» հրադադարից հետո Ուկրաինայում բրիտանական, ֆրանսիական և այլ «գործընկեր» զորքերի տեղակայման համար։

«Սա մեր անսասան հանձնառության կարևոր մասն է երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու համար», – Սթարմերի գրասենյակը մեջբերել է նրա խոսքերը: Նա նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրադադարի սկսվելուց հետո ամբողջ Ուկրաինայում կստեղծեն «ռազմական կենտրոններ» և «կկառուցեն զենքի և ռազմական տեխնիկայի պահպանման անվտանգ օբյեկտներ»։

Խոսելով Գերմանիայի մասնակցության մասին՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկիրն, օրինակ, կարող է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում: Այդպիսի երկրների թվում են Լեհաստանը, Ռումինիան, Հունգարիան և Սլովակիան: «Ես ուզում եմ իմ և դաշնային կառավարության անունից ասել՝ սկզբունքորեն մենք ոչինչ չենք բացառում», – Մերցի խոսքերն է մեջբերել dpa լրատվական գործակալությունը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված համաձայնագիրն անվանել է «շատ կոնկրետ»։ Նա նշել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ բավարար տեղեկատվություն ունի և գիտի, թե որ երկրներն են մասնակցելու համաձայնագրին և ինչ ներդրում կունենա յուրաքանչյուրը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ մի շարք հարցեր մնում են չլուծված, մասնավորապես՝ տարածքային։

ԱՄՆ-ն «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը ներկայացրել են նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթկոֆը և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները: Հանդիպումից հետո Ուիթկոֆը հայտարարել է, որ «նշանակալի առաջընթաց» է գրանցվել մի քանի ճակատներում, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների նախագծի և Ուկրաինայի վերակառուցման ծրագրի հարցում։

«Մենք համաձայն ենք կոալիցիայի  հետ այն մասով, որ Ուկրաինայում երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են անվտանգության ամուր երաշխիքներ և տնտեսական բարգավաճման հուսալի  պարտավորություններ, և մենք կշարունակենք համատեղ աշխատել դրան հասնելու համար», – գրել է Ուիթկոֆը X սոցիալական ցանցի իր էջում:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի