Ինչպես կնքել աշխատանքային պայմանագիր էլեկտրոնային թվային համակարգով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այս տարվանից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ներկայում գործող աշխատանքային պայմանագրերի մուտքագրման հնարավորությունն արդեն առկա է։ «Ինչ վերաբերում է մեծ քանակով աշխատանքային պայմանագրերի մուտքագրմանը, այդ մասով կարող եմ ասել, որ առաջիկայում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը։

«Համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվում է, լրացվում է տեղեկատվությունը աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ և հետ է բեռնվում համակարգ, արդեն աշխատանքային պայմանագրերը ձևավորվում են յուրաքանչյուր աշխատակցի մասով»,- նշեց Պողոսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ կան խմբեր, որոնք շարունակելու են այս համակարգից դուրս իրենց հարաբերությունները ծավալել, օրինակ՝ գաղտնի ծառայության աշխատողները։

Սարգսյանն ընդգծում է՝ հարթակը միայն աշխատանքային պայմանագրերի համար է։

«Հետևաբար, թե՛ քաղիրավական պայմանագրերը, թե՛ կամավոր աշխատանքի մասին պայմանագրերը, թե՛ փորձնակի, թե՛ աշակերտի որևիցե պայմանագիր չի արտացոլվելու այս հարթակում»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։