Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին 30-ից 50 միլիոն բարել նավթ «կփոխանցի»

Լուրեր

07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան Միացյալ Նահանգներին «կփոխանցի» 30-ից 50 միլիոն բարել նավթ, որը կվաճառվի շուկայական գներով, իսկ ստացված գումարը կվերահսկվի Միացյալ Նահանգների կողմից, գրում է CNN-ը։

«Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները կվերադարձնեն պատժամիջոցների տակ գտնվող նավթը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, թե ստացված եկամուտն ԱՄՆ-ն կօգտագործի «Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների օգտին»։

Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին հանձնարարվել է «անհապաղ իրականացնել այս ծրագիրը»։

Սպիտակ տան հետ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով CNN-ին ասել է, որ նավթն արդեն արդյունահանվել է։ Դրա մեծ մասը ներկայում նավերի վրա է, և այժմ կուղարկվի Մեքսիկական ծոցի ԱՄՆ օբյեկտներ՝ վերամշակման համար։

Ըստ հրապարակման՝ Վենեսուելայից մատակարարվող վառելիքի քանակը կարող է փոքր-ինչ իջեցնել նավթի գները, սակայն, հավանաբար, էապես չի նվազեցնի բենզինի գները ամերիկացի սպառողների համար։

ԱՄՆ նավթի գինը նվազել է շուրջ 1 դոլարով մեկ բարելի դիմաց կամ մի փոքր պակաս, քան 2%-ով՝ հասնելով 56 դոլարի, անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփը Truth Social-ում հայտարարություն է արել։

Մինչև 50 միլիոն բարել նավթի վաճառքը կարող է բավականին մեծ եկամուտ ապահովել. Վենեսուելական նավթը ներկայում վաճառվում է 55 դոլարով՝ մեկ բարելի համար, ուստի եթե Միացյալ Նահանգները կարողանա գտնել շուկայական գինը վճարելու պատրաստ գնորդներ, ապա վաճառքից կարող է ստանալ 1,65-ից մինչև 2,75 միլիարդ դոլար։ Անհասկանալի է, սակայն, թե ինչ ժամանակահատվածում Վենեսուելան նավթը կհանձնի Միացյալ Նահանգներին։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ փոխանցումը տեղի կունենա արագ, քանի որ Վենեսուելայի հում նավթը շատ ծանր է, ինչը նշանակում է, որ այն երկար չի կարող պահվել։

Միաժամանակ, Lipow Oil Associates-ի նախագահ Էնդրյու Լիփոուն սոցցանցում գրառմամբ նշել է, որ նավթը չի փչանում, եթե որոշակի ժամանակահատվածում չի վերամշակվում։

«Այն հարյուր միլիոնավոր տարիներ գտնվել է հողի տակ։ Իրականում, ռազմավարական նավթային պաշարների նավթի մեծ մասը գոյություն ունի տասնամյակներ շարունակ»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի