Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան պատրաստվում է ազատել իր ազգային նավթային պաշարների մի մասը, քանի որ Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գները կտրուկ աճում են, Բեռլինում հայտարարել է Գերմանիայի էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեն, գրում է DW-ն։

Բեռլինը միանում է G7-ի մյուս երկրներին և ազատում է պահուստարանները՝ որպես էներգակիրների գների կայունացման միջազգային համակարգված ջանքերի մաս։ Այս քայլն արվում է այն բանից հետո, երբ Միջազգային էներգետիկ ասոցիացիան (ՄԷԱ) երեքշաբթի հատուկ նիստ է անցկացրել անդամ պետությունների կողմից ազգային պաշարների ազատման հնարավորության վերաբերյալ։

Ճապոնիան չորեքշաբթի հայտարարել է, որ նավթի պաշարները կազատի արդեն հ հաջորդ երկուշաբթի՝ հավելելով, որ չի սպասի այլ երկրների։

«Միջազգային պահուստների համակարգված ազատման վերաբերյալ պաշտոնական որոշմանը չսպասելով՝ Ճապոնիան որոշել է առաջատար դեր ստանձնել միջազգային էներգետիկ շուկայում առաջարկի և պահանջարկի մեղմացման գործում՝ արդեն այս մարտի 16-ին ռազմավարական պաշարներ ազատելով»,- լրագրողներին ասել է վարչապետ Սանաե Տակաիչին։

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրն էլ հայտարարել է, որ երկրների նավթի պահուստների ազատման ծրագրերը «անկասկած բարձր համակարգված ռազմավարության մաս են կազմում»։

Արտակարգ միջոցառումների պատճառը Իրանի կողմից Պարսից ծոցում նավագնացության դեմ արշավն է։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորում է առևտրային նավերը՝ փաստացի կաթվածահար անելով երթևեկությունը Հորմուզի նեղուցով։

G7-ը ևս աջակցություն է հայտնել շուկայի կայունացման միջոցառումներին. երեքշաբթի G7-ի անդամ պետությունների էներգետիկայի նախարարները խոստացել են իրենց հիմնարար աջակցությունը «կանխարգելիչ միջոցառումներին», այդ թվում՝ ռազմավարական պաշարների ներգրավմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը նույնիսկ պատերազմից առաջ արագորեն նավթ էր արտահանում Խարկ կղզուց, որը Պարսից ծոցի կարևոր նավթային տերմինալ է։ Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ միայն փետրվարի 15-ից 20-ը կղզուց արտահանումը կազմել է մոտ 20,1 միլիոն բարել։ Թեհրանը, ըստ երևույթին, ձգտում էր մեծացնել իր արտադրությունը սպասվող սահմանափակումներից առաջ, ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի