Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ

Լուրեր

24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
Բոլորը

Երևանում երկրորդ շարքում կայանված մեքենաների դեմ պայքարը խստացվել է․ միայն 2026 թվականի մայիսին Պարեկային ծառայությունը կազմել է 7595 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2825-ով։ Ոստիկանությունը նշում է, որ նման խախտումները խոչընդոտում են երթևեկությանը, առաջացնում խցանումներ և վտանգում ճանապարհային անվտանգության ապահովումը։

«Պարեկային ծառայությունը մշտադիտարկում է երթևեկության մասնակիցների վարքագիծը՝ հայտնաբերելով և արձանագրելով իրավախախտումները։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են երկրորդ շարքում կանգնած կամ կայանված տրանսպորտային միջոցները, որոնք խոչընդոտում են երթևեկության բնականոն ընթացքը, առաջացնում խցանումներ և լրացուցիչ դժվարություններ երթևեկության մյուս մասնակիցների համար։

«Քանի որ երկրորդ շարքում կայանված մեքենաները հանդիսանում են խցանման պատճառ, իսկ Պարեկային ծառայության գործառույթներից է նաև երթևեկության կարգավորումը, այդ իսկ պատճառով կատարվում է մշտադիտարկում և կազմվում են արձանագրություններ»,- նշում է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Նարեկ Միքայելյանը։

Իրավախախտումները սահմանված կարգով արձանագրվում են, իսկ խախտում կատարած անձինք՝ ենթարկվում վարչական պատասխանատվության։

2026 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար Պարեկային ծառայության կողմից կազմվել է 7595 վարչական արձանագրություն, ինչը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 2825-ով։ 2025 թվականին կազմվել է 4770 վարչական արձանագրություն։

ՆԳՆ Ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ցուցաբերել փոխադարձ հարգանք ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Կանոնների պահպանումը ոչ միայն օգնում է կանխել խցանումները, այլև նպաստում է ավելի անվտանգ և կազմակերպված երթևեկության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրությունում։