Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին

Լուրեր

22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
Բոլորը

Հունիսի 9-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով  դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ տեղի ունեցած ​նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ցանկություն է հայտնել ծանոթանալ մայիսի 26-ի դատական ​​նիստի դատական ​​արձանագրությանը։ Նախագահող դատավորը բացատրել է, որ դատական ​​արձանագրությանը ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել դատարան՝ հավելելով, թե «փաստաթղթերին ծանոթանալու որևէ սահմանափակում չկա»։

Խոսք է տրվել պաշտպանական կողմին, սակայն, բացառությամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանի, մյուս պաշտպանները դատարանին խնդրել են հետաձգել դատավարությունը՝ ելույթներին նախապատրաստվելու համար։

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ դատավորների կազմը, «բավարարելով մեղադրյալների միջնորդությունները իրենց իրավունքները ներկայացնող փաստաբանների հետ առանձին հանդիպումների վերաբերյալ, ստեղծել է դրա համար անհրաժեշտ պայմանները»։

Այնուհետև ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանի պաշտպան Անար Մամեդովը։ Նա դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի