Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:24
ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:23
Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտեն պարզաբանում է
02.07.2026 | 20:10
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա զանգվածային հարվածի համար
02.07.2026 | 20:00
ԵՄ-ն բացառիկ գործիք կիրառեց՝ ՀՀ-ի առաջ բացեց շուկան․ ապրանքներն առանց մաքսատուրքի և քվոտայի կարտահանվեն ԵՄ․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանց ընդդիմության կկարողանա 9-րդ գումարման Ազգային ժողովում վարչապետ ընտրել, Կառավարության ծրագիր ընդունել, մի շարք օրենքների և որոշումների համար քվեներ ապահովել. ընտրությունների նախնական արդյունքներով իշխող կուսակցությունը ձևավորել է պարզ մեծամասնությունը, այսինքն՝ ունի անհրաժեշտ 53 ձայնը։ 

Այս պահի դրությամբ, նախնական հաշվարկներով, խորհրդարան է անցնում 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն միանձնյա կկարողանա սահմանադրական օրենքներ ընդունել կամ փոփոխել, հանրապետության նախագահ, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մի շարք բարձր պաշտոնյաների ընտրել։ 

Ամեն ինչ կարող է փոխվել, եթե վերահաշվարկի արդյունքում խորհրդարանում հայտնվի նաև «Բարգավաճ Հայաստան»-ը։ Կուսակցությանն ընդամենը 0,4 հազարերորդական տոկոս չի բավականացնում անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Վերահաշվարկի համար դիմած ԲՀԿ-ականները պնդում են՝ մի շարք խախտումներ են բացահայտել։

Ստացվում է՝ եթե ԲՀԿ-ն ևս անցնի խորհրդարան, ապա ՔՊ-ն կզրկվի միանձնյա սահմանադրական օրենքներ ընդունելու կամ փոփոխելու հնարավորությունից, հանրապետության նախագահ, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մի շարք բարձր պաշտոնյաների ընտրելուց։ 

Սահմանադրությամբ նախատեսված առավել կարևոր որոշումների ընդունման, Սահմանադրական փոփոխությունների որոշ ընթացակարգերում, ինչպես նաև որոշ հատուկ սահմանադրական լիազորությունների իրականացման ժամանակ անհրաժեշտ է պատգամավորական 70 ձայն։

«Մենք գնում էինք սահմանադրական մեծամասնություն վերցնելու, այս պահին ունենք որակյալ մեծամասնություն, այսինքն 3/5-ի ցենզը հաղթահարել ենք, իհարկե այն կախված է ԲՀԿ-ի վերահաշվարկի արդյունքներից։ Սահմանադրական բարեփոխումների օրակարգը, բնականաբար, ակտուալ է այս պահին»,- Factor TV-ի տաղավարում ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։

Դեռևս 2024 թվականին արտախորհրդարանական ուժերից մի քանիսը Եվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք սկսեցին։ Համաձայն Սահմանադրության, եթե Հայաստանի 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա առաջարկվող հարցը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Արդյո՞ք սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ մանդատները չստանալու դեպքում ստորագրահավաք անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա, ՔՊ վարչության անդամ Պետրոսյանը հստակ չի պատասխանում։

«Ես լիահույս եմ և վստահ եմ, որ բոլոր ընդդիմադիր ֆրակցիաները, եթե ԲՀԿ-ն էլ անցնի, կուսակցության շարքերում կլինեն ողջամիտ, հայաստանակենտրոն, արժանապատիվ անձինք, ում հետ գուցե աշխատենք և այդ գործընթացի մասը կազմեն»,- նշեց նա։

Քարոզարշավի օրերին Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում վատ սցենար էր կանխատեսել․ «Լինելու ա պատերազմ սեպտեմբերին, ասեմ ավելին՝ աղետաբեր պատերազմ ա լինելու, եթե ՔՊ կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն…չեմ ասում ընտրություններում հաղթի։ Հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում եմ՝ ժողովուրդը ստանալու ա սահմանադրական մեծամասնություն»։

Եվ մինչ ԲՀԿ-ն զբաղված է վերահաշվարկով, «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ Այս գործընթացին զուգահեռ՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին սոցցանցերում հորդորում են չվերցնել մանդատները։ Ի վերջո, ի՞նչ արդյունք կունենա վերահաշվարկը, ԲՀԿ-ն կանցնի՞ ԱԺ՝ դրանով նվազեցնելով ՔՊ-ի մանդատները, ՍԴ-ն կբավարարի՞ Ռոբերտ Քոչարյանի ուժի դիմումը, թե՞ ընդդիմությունը կորոշի չվերցնել մանդատները. այս ամենը պարզ կդառնա առաջիկա օրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան