27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում

Լուրեր

06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտից հանրային քննարկումների առարկա են դարձել Կոտայքի մարզի 27/7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Պատճառը ԿԸՀ կայքում էլեկտրոնային տարբերակով հրապարակված նախնական տվյալների և ընտրատեղամասի արձանագրության միջև առկա տարբերություններն են, որոնք առաջին հերթին ուշադրության են արժանացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդյունքների հետ կապված։ 

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ հայտնել էր, որ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի համար դիմելու են ԿԸՀ: Նա նշել էր չորս ընտրատեղամասեր, որտեղ հանձնաժողովների արձանագրություններն ու ԿԸՀ կայքի նախնական արդյունքների տվյալները տարբերություն են տվել։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմաց նշված էր 1 ձայն, այնինչ ընտրատեղամասի արձանագրությամբ կուսակցությունը 77 ձայն է ստացել։ Սակայն տվյալների համադրումը ցույց է տալիս, որ անհամապատասխանությունները վերաբերում են գրեթե բոլոր քաղաքական ուժերի ստացած քվեներին։

Այսպիսով՝ «Ռեֆորմիստների» կուսակցության դեպքում էլեկտրոնային տարբերակում նշված է 7 ձայն, մինչդեռ արձանագրության համաձայն կուսակցությունը ձայն չի ստացել։ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության դեպքում էլեկտրոնային տարբերակում նշված է 135 ձայն, մինչդեռ արձանագրությամբ՝ 7։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմաց էլեկտրոնային տարբերակում նշված է 10 ձայն, մինչդեռ արձանագրությամբ՝ 135, «Հայաստանի շնորհապետական կուսակցության» դեպքում՝ 2 ձայն՝ արձանագրությամբ նշված 4-ի փոխարեն, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դեպքում՝ 4 ձայն՝ 2-ի փոխարեն։

«Միասնության թևեր» կուսակցության համար էլեկտրոնային տարբերակում նշված է 77 ձայն, մինչդեռ արձանագրությամբ՝ 1։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության դեպքում նշված է 2 ձայն՝ արձանագրությամբ նշված 1-ի փոխարեն, «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության դեպքում՝ 0 ձայն՝ 2-ի փոխարեն, իսկ «Հայ ազգային կոնգրեսի» դեպքում՝ 5 ձայն, մինչդեռ արձանագրությամբ կուսակցությունը տվյալ տեղամասում ձայն չի ստացել։

Ըստ էլեկտրոնային տվյալների՝ «Հանրապետություն» կուսակցությունը ձայն չի ստացել, մինչդեռ արձանագրությամբ նշված է 5 ձայն։ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համար էլեկտրոնային տարբերակում նշված է 4 ձայն, իսկ արձանագրությամբ՝ 0։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դեպքում նշված է 8 ձայն՝ արձանագրությամբ նշված 4-ի փոխարեն, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության համար՝ 301 ձայն՝ արձանագրությամբ նշված 8-ի փոխարեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում էլեկտրոնային տարբերակում նշված է 63 ձայն, մինչդեռ արձանագրությամբ՝ 301, իսկ «Հայաստան» դաշինքի համար՝ 1 ձայն՝ արձանագրությամբ նշված 63-ի փոխարեն։

«Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցության դեպքում երկու աղբյուրներում էլ նշված է 1 ձայն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համար էլեկտրոնային տարբերակում նշված է 0 ձայն, մինչդեռ արձանագրությամբ՝ 1։

Թեև համացանցում և որոշ լրատվամիջոցներում առանձնացվում է միայն ԲՀԿ-ի արդյունքների անհամապատասխանությունը, փաստերը ցույց են տալիս, որ տարբերությունները վերաբերում են նաև մյուս քաղաքական ուժերին։ Տվյալների համադրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ 27/7 ընտրատեղամասի արդյունքները մուտքագրվել են սխալ հերթականությամբ, ինչը կարող էր անդրադառնալ նաև հրապարակված նախնական արդյունքների պատկերի վրա։

Անի Թամրազյան