«Ուժեղ Հայաստան»-ը դեռ որոշում չունի՝ ում առաջադրել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի՝ ում կառաջադրի ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ նիստ կանեն և կորոշեն։

ԱԺ-ն այս հարցը կքննարկի արդեն սեպտեմբերի 14-ին մեկնարկող լիագումար նիստում։ Հենց սեպտեմբերին էլ «Ուժեղ Հայաստան»-ը խմբակցության նիստ կգումարի և կորոշի՝ երրորդ անգամ ում առաջադրել այդ պաշտոնի համար։

«Տարբեր տարբերակներ ենք քննարկում»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանը երեկ չընտրվեց․ ՔՊ-ն կողմ չքվեարկեց նրա թեկնածությանը։ Միայն ընդդիմության ձայները բավարար չէին։ Յոլյանից առաջ էլ այս պաշտնում «Ուժեղ Հայաստան»-ը առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը. իշխող ուժը դարձյալ կողմ չէր քվեարկել:

Ինքը՝ Յոլյանը, քվեարկության նախորդ օրը մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշի իրեն չընտրել հանձնաժողովի պաշտոնում, դա նորմալ կընդունի, քանի որ իր համար առաջնայինը հանրային խնդիրների մասին բարձրաձայնելն է։

«Անկախ նրանից՝ կընտրվեմ, չեմ ընտրվի, ես շարունակելու եմ նույն կերպ խոսել հանրային խնդիրների մասին, նույն կերպ խոսել ապօրինությունների մասին»,- ասել էր Յոլյանը:

Արփի Հակոբյան