Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեին մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է էապես դյուրացնել մուտքի գործընթացը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) մասնակիցների համար։ Որոշման նախագծով առաջարկվում է որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավորապես ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից և դրա համար սահմանված պետական տուրքի վճարումից։ Այս քայլն ուղղված է 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք խոշորագույն միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպմանը։

COP 17 համաժողովը, որը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը, Հայաստան կբերի օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր պաշտոնական պատվիրակությունների։ Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրվել է 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած նախորդ համաժողովի ժամանակ։

Հիմնավորման մեջ նշվում է՝ հաշվի առնելով միջոցառման կարևորությունը և սեղմ ժամկետները՝ ՀՀ վարչապետը հանձնարարել է COP 17-ի կազմակերպչական աշխատանքները դիտարկել որպես կառավարության գերակա առաջնահերթություն։ Այս համատեքստում, մուտքի գործընթացների պարզեցումը դիտվում է որպես առանցքային քայլ՝ ապահովելու պատվիրակների անխոչընդոտ ժամանումն ու մասնակցությունը։

Առաջարկվող հիմնական դյուրացումներն են՝

  • Ազատում վիզայի պահանջից. Պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց ուղեկցող անձինք կազատվեն մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից։
  • Պարզեցված ընթացակարգ. Այն մասնակիցների համար, ում վրա չի տարածվի առանց վիզայի ռեժիմը, կգործի մուտքի վիզա ստանալու դյուրացված կարգ, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։
  • Ազատում պետական տուրքից. Համաժողովի մասնակիցները կազատվեն վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Որոշման ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան այն գումարի չափով, որը կգոյանար չգանձված պետական տուրքերից։ Սակայն, կառավարությունը այս քայլը դիտարկում է որպես անհրաժեշտ ներդրում՝ միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշը բարձրացնելու և համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար։

Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը զգալիորեն կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը հազարավոր այցելուների համար և կնպաստի COP 17-ի հաջողությանը՝ ամրապնդելով Հայաստանի դերը որպես կարևոր միջազգային միջոցառումներ հյուրընկալող հուսալի գործընկեր։

Եվգենյա Համբարձումյան