ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցը Factor TV-ի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի արտաքին քաղաքականության, «Թրամփի ուղի» նախագծի և ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ։

Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրադրության համատեքստում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման հարցում հնարավոր ռիսկերին՝ Լիլիթ Մակունցը նշեց. «ԹՐԻՓՓ նախագիծը, որը հայ-ամերիկյան նախագիծ է, բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից՝ առանց բացառության։ Ուզում եմ նաև ընդգծել, որ բացի զարգացման տնտեսական դրական գործոնից, այն Հայաստանի Հանրապետության համար ունի առաջին հերթին անվտանգային նշանակություն»։

Մակունցը անդրադարձել է նաև մտավախություններին, թե ճանապարհը կարող է թիրախավորվել: Ըստ նրա՝ այն համեմատվելի չէ ամերիկյան ռազմաբազաների հետ։  Մակունցը շեշտեց նախագծի նկատմամբ Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը. «Այդ ճանապարհը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ներքո, Հայաստանի Հանրապետության վերահսկողությունն է այնտեղ, Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո է, և այնտեղ ամերիկյան զորքեր տեղակայված չեն լինելու»։

Խոսելով Հայաստանի հարաբերությունների մասին ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Իրանի հետ՝ Մակունցը հայտարարեց, որ Հայաստանը չի առաջնորդվում որևէ երկրի հետ հարաբերությունները մեկ այլ երկրի դեմ ուղղելու սկզբունքով։ «Մենք չենք ծառայեցնում և նպատակ չունենք ծառայեցնելու մեր լավ հարաբերությունները, խորացող հարաբերությունները որևէ երրորդ պետության դեմ։ Սա և՛ հրապարակային է հնչում այս ամենի մասին, և՛ ոչ հրապարակային»։

Նա քննադատեց այն քաղաքական ուժերին, որոնք նման մեղադրանքներ են հնչեցնում. «Հետաքրքրական է, որ նման պնդումներ անում են այն քաղաքական ուժերը, մեծամասամբ, ովքեր ջատագովն են եղել Հայաստանի միաբևեռ արտաքին քաղաքականության։ Եվ այստեղ ինձ մոտ հարց է ծագում՝ եթե նման հարց է առաջանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ քաղաքական ուժերն առաջնորդվել են հակառակ տրամաբանությամբ, այսինքն՝ Հայաստանի խորը և դաշնակցային հարաբերությունները հարևան պետությունների հետ, ոչ ուղիղ հարևան պետությունների հետ, արդյո՞ք նրանք ծառայեցրել են երրորդ պետությունների դեմ»։

Արձագանքելով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանի տեղը միութենական պետության կազմում է, Մակունցն ընդգծեց. «Մեր կառավարության և մեր, և անձամբ իմ տեսակետը, բնականաբար, այն է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը գերագույն արժեք է և սակարկման ենթակա չէ»։

Նա զարմանք հայտնեց, որ նման գաղափարներ հնչեցնում են ազգային ինքնության ջատագովները. «Ինձ համար իսկապես հարց է առաջանում, թե ինչպես այն առանձին ուժերը կամ անհատները, որոնք հպարտանում են, և ճիշտ են անում, որովհետև բոլորս ենք հպարտանում մեր հազարամյա պատմությամբ, որ մենք այդպիսի հին քաղաքակրթության ազգ ենք, մեր մշակույթով, իրենք մտածում են, որ այդ հազարամյա պատմություն ունեցող ազգը չպետք է ունենա անկախություն և ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն»։

ՀՀ ԱՀԾ-ն հայտարարել է ընտրություններին արտաքին միջամտության փորձերի մասին։ Այս մասին Մակունցը նշեց. «Կարծում եմ, ամեն ինչ հստակ է, թե ինչ նկատի ունի Արտաքին հետախուզության ծառայությունը։ Այդ ուղերձը արվում է, կարծում եմ, առաջնային այն նպատակով, որովհետև մեր համապատասխան կառույցները Հայաստանի ազգային անվտանգությանը հարված հասցնող նշաններ են տեսել»։

Խոսելով Հայաստանին տրամադրվող արևմտյան աջակցության և դրա շուրջ քննադատությունների մասին՝ նա հավելեց, որ հիբրիդային մարտահրավերները «ակնհայտ է, որ հովանավորվում են, ֆինանսավորվում են և միտում ունեն ազդելու ընտրական արդյունքների վրա»։

Իսկ ՀՀ-ում ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունների վերաբերյալ նշեց. «Ես դա ընկալել եմ որպես Թրամփի վարչակազմի և Փաշինյանի կառավարության արդյունավետ աշխատանքի գնահատական»։

Իր քաղաքական ապագայի և ԱԺ նախագահի պաշտոնում հնարավոր նշանակման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ Լիլիթ Մակունցը հերքեց դրանք՝ ասելով. «Ես անընդհատ, պարբերաբար հերքում եմ այն տեսանկյունից, որ ես ինքս երբեք մասնակից չեմ եղել նման քննարկումների, նման բանից ինձ հետ որևէ մեկը չի խոսել՝ ոչ իմ գործընկերներից, ոչ որևէ տեղից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան