Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Լծեն-Տաթև, Կապան-Սիսիան, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Շիրակի մարզի, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։