Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը չի գլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ իսպանացի Չաբի Ալոնսոն մոտ է «Արքայական ակումբից» հեռացվելուն, իսկ 53-ամյա Զիդանը նրան փոխարինելու գլխավոր հավակնորդն է։ Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ Զիդանն այժմ կենտրոնացած է Ֆրանսիայի ազգային հավաքականում աշխատանքի անցնելու վրա։ ԱԱ-2026-ից հետո նա փոխարինելու է Դիդյե Դեշամին։ …

