Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ABC-ն։ Գերմանացի մասնագետն իր մարզչական շտաբին հայտնել է, որ շատ է հոգնել և ցանկանում է հեռանալ։ Ֆլիկին հիասթափեցրել է այն, որ «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ ունեն կենտրոնացվածության ու նվիրվածության պակաս։ Բացի այդ, մարզիչը չի զգում աջակցություն ակումբի ղեկավարության կողմից։ …

