Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Իրանը պետք է բանակցություններ վարի իր հրթիռային ծրագրի շուրջ, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը աշխատում է հրթիռների մշակման վրա, որոնք կարող են հարվածել Միացյալ Նահանգներին, գրում է Al Arabiya-ն ։

«Ես կասեի, որ Իրանի պնդումը՝ չքննարկել բալիստիկ հրթիռները, մեծ, մեծ խնդիր է», – լրագրողներին ասել է Ռուբիոն Միացյալ Նահանգների և Իրանի միջև նոր բանակցությունների նախօրեին։ Սակայն Ռուբիոն խուսափել է մանրամասնելուց, թե արդյոք Ժնևում կայանալիք բանակցությունները վճռորոշ կլինեն Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակվելու որոշման հարցում։

«Նախագահը ցանկանում է դիվանագիտական ​​լուծումներ։ Նա դրանք շատ է նախընտրում», – ասել է Ռուբիոն Կարիբյան ավազանում գտնվող Սենթ Քիթս և Նևիս  պետություն կատարած այցի ժամանակ։

Իրանին հնարավոր հարվածի վերաբերյալ Ռուբիոն ասել է. «Նախագահը դեռևս որոշում չի կայացրել այդ հարցում, ուստի չգիտեմ՝ հինգշաբթին դրա համար կարևոր ամսաթիվ է, թե ոչ։ Կարծում եմ՝ առաջընթաց պետք է գրանցվի»։

Նշենք, որ Իրանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են հինգշաբթի օրը Ժնևում հանդիպել միջուկային բանակցությունների համար, որոնք համարվում են դիվանագիտության վերջին հնարավորություն, քանի որ ԱՄՆ-ն ​​Մերձավոր Արևելք է ուղարկել ինքնաթիռների և ռազմանավերի նավատորմ՝ Թեհրանի վրա համաձայնության հասնելու համար ճնշում գործադրելու համար։

Իրանական  պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի երեկոյան Ժնևում հանդիպել է իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ ալ Բուսաիդիի հետ՝ այսօրվա բանակցություններից առաջ։

Օմանը միջնորդում է Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները։

Նշենք, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են բանագնացներ Սթիվ Ուիթկոֆն ու Ջարեդ Քուշները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի