Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պահանջելով բացել «Դրուժբա» խողովակաշարը, որը ռուսական նավթ է մատակարարում Հունգարիային և Սլովակիային, գրում է Meduza-ն։

«Չորս տարի շարունակ դուք չեք կարող ընդունել ինքնիշխան հունգարական կառավարության և հունգար ժողովրդի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Չորս տարի շարունակ դուք աշխատում եք Հունգարիան ներքաշել ձեր և Ռուսաստանի միջև պատերազմի մեջ», – գրել է Օրբանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակված նամակում։

Նա պնդում է, որ Զելենսկին, «Հունգարիան պատերազմի մեջ ներքաշելու» իր փորձերում, «ստացել է Բրյուսելի աջակցությունը» և «իր կողմը գայթակղել հունգարական ընդդիմությանը», որի հետ նա ցանկանում է «Հունգարիայում իշխանության բերել ուկրաինամետ կառավարություն»։

«Վերջին օրերին դուք փակեցիք «Դրուժբա» նավթամուղը, որը կարևոր է Հունգարիայի էներգամատակարարման համար: Ձեր գործողությունները հակասում են Հունգարիայի շահերին և սպառնում են հունգարական ընտանիքների անվտանգ և մատչելի էներգամատակարարմանը: Հետևաբար, ես կոչ եմ անում ձեզ փոխել ձեր հակահունգարական քաղաքականությունը: Մենք՝ հունգարացիներս, մեղավոր չենք Ուկրաինայի ներկայիս իրավիճակի համար: Մենք համակրում ենք ուկրաինացի ժողովրդին, բայց չենք ցանկանում մասնակցել պատերազմին: Մենք չենք ցանկանում ֆինանսավորել ռազմական գործողություններ և չենք ցանկանում ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի համար»,-նշել է նա:

Օրբանը կոչ է  արել Զելենսկիին «անհապաղ բացել» «Դրուժբա» նավթամուղը և «զերծ մնալ Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը սպառնացող հետագա գործողություններից»։

Ռուսական նավթի տարանցումը դեպի Սլովակիա և Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով ընդհատված է հունվարի 27-ից՝ ըստ Կիևի՝ Լվովի մարզում գտնվող խողովակաշարի օբյեկտներից մեկի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով։ Հունգարիան և Սլովակիան մեղադրում են Ուկրաինային «թշնամական գործողությունների» մեջ,  Բուդապեշտը նաև արգելափակել է պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի դեմ նախատեսված ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը և Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դատապարտել է խողովակաշարի վրա հարձակումը և խնդրել Ուկրաինային արագացնել դրա վերանորոգումը: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայից ծանուցում է ստացել այն մասին, որ  մատակարարումների վերսկսումը հետաձգվել է մինչև փետրվարի 26-ը, սակայն աղբյուրը ՌԲԿ-Ուկրաինային հայտնել է, որ այդ տեղեկատվությունը «չի համապատասխանում իրականությանը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի