Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Անցյալ տարվա սեպտեմբերին Ալբանիայի  վարչապետ Էդի Ռաման մեծ շուքով հայտարարեց արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված առաջին նախարարի նշանակման մասին։  Մի քանի օր անց նախարարը պետք է ներկայացներ իր առաջին խորհրդարանական ելույթը։

«Ես այստեղ եմ ոչ թե մարդկանց փոխարինելու, այլ նրանց օգնելու համար», – ասել էր բոտը՝ ալբանացի դերասանուհի Անիլա Բիշայի թվային կրկնօրինակը։ Ավանդական ալբանական հագուստով ուղերձ հղող ԱԲ-նախարարի տեսագրությունը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, գրում է France 24-ը։

«Ես չէի կարողանում հավատալ դրան, երբ տեսա ինձ խորհրդարանում ելույթ ունենալիս, երբ լսեցի իմ ձայնը, որն ասում էր, որ ես նախարար եմ», – AFP-ին ասել 57-ամյա դերասանուհին։ «Ես ցնցված էի, այնքան շատ լաց եղա»,- նշել է նա։

Բիշան 2025 թվականի սկզբին համաձայնել էր իր դեմքն ու ձայնը տրամադրել առցանց կառավարական ծառայությունների պորտալի համար վիրտուալ օգնականի մշակման նպատակով։ Չաթբոտի համար առավելագույն չափով իրական ավատար ստեղծելու համար նա ժամերով կանգնած խոսում էր, որպեսզի նրա բերանի յուրաքանչյուր շարժում և յուրաքանչյուր ձայն արձանագրվեր։

Մի քանի ամսվա ընթացքում Դիելլան գրանցել էր գրեթե մեկ միլիոն փոխազդեցություն և հարթակի միջոցով թողարկել ավելի քան 36,000 փաստաթուղթ՝ հաջողություն, որը բարձր գնահատվեց կառավարության և օգտատերերի կողմից։

Այնինչ սեպտեմբերին Ռաման անսպասելիորեն չաթբոտին նշանակեց պետական ​​գնումների նախարար՝ «100 տոկոսով կոռուպցիայից զերծ»։

Բիշան նշում է, որ ինքը տեղյակ չի եղել նման զարգացումից և ամիսներ է ծախսել՝ փորձելով կառավարությունից պարզաբանում ստանալ։  «Իմ կերպարի և ձայնի օգտագործումը քաղաքական նպատակներով շատ լուրջ բան է ինձ համար»,- ասել է Բիշան։

Դերասանուհու խոսքով՝ ինքը պայմանագիր էր կնքել միայն իր կերպարը էլեկտրոնային ծառայությունների հարթակում օգտագործելու համար, և պայմանագիրը դադարեցվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Կառավարությունը անտեսել է նրա հաղորդագրությունները։

Դեկտեմբերից ի վեր արհեստական ​​բանականության համար պատասխանատու գերատեսչության ղեկավարը տնային կալանքի տակ է՝ պետական ​​​​մրցույթների անօրինական մանիպուլյացիաների հետ ենթադրյալ կապի համար։ Ռամայի տեղակալը նույնպես ներգրավված է կոռուպցիոն սկանդալի մեջ։

Բիշան որոշել է իրավական ճանապարհով գնալ․ երկուշաբթի օրը վարչական դատարանը մերժել է նրա կերպարի օգտագործումը կասեցնելու փորձը՝ մինչև լիարժեք դատավարությունը։

Հայտարարության մեջ կառավարության խոսնակը դատական ​​հայցն անվանել է «անհեթեթություն»՝ հավելելով. «Սակայն մենք ողջունում ենք այն դատարանում մեկընդմիշտ լուծելու հնարավորությունը»։

Բիշան ասել է, որ կշարունակի պայքարել մինչև Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի