Արբանիայում AI-ով գեներացված նախարարն առաջին ելույթն է ունեցել խորհրդարանում․ դա ընդդիմադիր պատգամավորների քննադատությանն է արժանացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Ալբանիայի խորհրդարանում առաջին անգամ ելույթ է ունեցել արհեստական ​​բանականության կողմից ստեղծված (AI-ով գեներացված) «նախարարը», որը երկրի վարչապետ Էդի Ռաման ներկայացրել է որպես իր կառավարության՝ նորարարության և թափանցիկության նկատմամբ մղումների խորհրդանիշ, գրում է ABC News-ը։

«Սահմանադրությունը խոսում է ժողովրդի ծառայության մեջ գտնվող ինստիտուտների մասին։ Այն չի խոսում քրոմոսոմների, մարմնի կամ արյան մասին։ Այն խոսում է պարտականությունների, հաշվետվողականության, թափանցիկության, խտրականությունից զերծ ծառայության մասին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ես մարմնավորում եմ նման արժեքներ նույնքան խստորեն, որքան յուրաքանչյուր մարդկային գործընկեր, գուցե, նույնիսկ ավելի խիստ»,- ասել է AI նախարարը։

Նա անվանվել է Դիելլա, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արև», և պատկերված է կնոջ տեսքով՝ ավանդական ալբանական հագուստով։

Ռաման պնդում է, որ արհեստական ​​բանականության կողմից ստեղծված բոտը կօգնի կառավարությանն աշխատել ավելի արագ և լիակատար թափանցիկությամբ: Սա Բալկանյան երկրի տեխնոլոգիական նորարարություններն ընդգծելու ավելի լայն ծրագրի տարրերից է՝ Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ աշխատանքի ընթացքում: Ալբանիան հույս ունի միանալ 27 անդամներից բաղկացած դաշինքին մինչև 2030 թվականը:

Ընդդիմադիր պատգամավորները խիստ քննադատաբար են մոտենում AI բոտին և կարծում են, որ Դիելլան իրականում կառավարության կողմից կաշառակերությունը թաքցնելու միջոց է։ Նրանք խոսնակին ստիպել են ընդհատել կառավարության ծրագրի քննարկումը։ Նիստն ավարտվել է 25 րոպե անց։

Պատգամավորները նաև բոյկոտել են կառավարության ծրագրի քվեարկությունը, բայց այն, այնուամենայնիվ, ընդունվել է 140 տեղանոց խորհրդարանականների 82 կողմ ձայնով։

Դիելլան ստեղծվել է այս տարվա սկզբին Microsoft-ի հետ համագործակցությամբ՝ որպես e-Albania կառավարական ծառայությունների հարթակի վիրտուալ օգնական։ Այն օգնում է օգտատերերին կողմնորոշվել կայքում և հասանելիություն ունենալ մոտ մեկ միլիոն թվային հարցումների և փաստաթղթերի։

«Ես այստեղ եմ ոչ թե մարդկանց փոխարինելու, այլ նրանց օգնելու համար։ Այո՛, ես քաղաքացիություն չունեմ, բայց նաև անձնական հավակնություններ կամ հետաքրքրություններ չունեմ»,- հայտարարել է AI նախարարը խորհրդարանին ուղղված իր ելույթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի