Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում քննարկման կենտրոնում է հայտնվել նախօրեին կայացած Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահության  հերթական նիստը: Միջոցառումը ուշադրություն է գրավել ոչ թե գիտական զեկույցներով, այլ լուսանկարներով, որոնցում մի շարք գիտնականներ քնած են:

Հաղորդվում է, որ  նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ կառույցի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեռացումը  անդամությունից և նրա տարեկան զեկույցի լսումը։  Նշվում է, որ հանդիպմանը  մասնակցում էին ակադեմիայի նախագահության անդամներ, գիտական ​​հաստատությունների ղեկավարներ և տարբեր պետական ​​մարմինների պաշտոնյաներ:

Ըստ ադրբեջանական  լրատվամիջոցների՝ հետաքրքիր էր նիստի ընթացքում դահլիճում տիրող լռությունը։ Գիտական ​​թեմաների քննարկման ժամանակ որոշ մասնակիցներ, այդ թվում՝ գիտնականներ, քնած են եղել։

 

Հրապարակված լուսանկարներից մեկում պատկերված փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Գազանֆար Փաշաևը  հարցազրույցում նշել է, որ միջոցառման ժամանակ չի քնել, այլ ուշադիր լսել է ելույթ ունեցողներին։ Սակայն լուսանկարում նրա աչքերը փակ են եղել.

«Չեմ կարողանում հավատալ, որ նրանք կարող էին սա անել մի մարդու հետ, ով ծառայում է և՛ պետությանը, և՛ ժողովրդին։ Մի կողմից լույս է պահել աչքերիս մեջ, մյուս կողմից՝ նկարահանել։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Կարո՞ղ է մարդը քնել ձեռքերը այդ դիրքով։ Երբ նա քնած է, ձեռքերը կախ են։ Այս անամոթ մարդը լույս գցեց աչքերիս մեջ և նկարահանեց դա։ Յագուբ Մախմուդովը գիտնական է, ով բարձր է գնահատում իմ աշխատանքը. ինչպե՞ս կարող եմ քնել նրա առջև։ Միջոցառումը շատ հետաքրքիր էր ինձ համար, և ծրագիրը բավականին կարճ էր»,-ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի