Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը հորդորում է հանրային տրանսպորտում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերը չկապել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարության հետ։ «Վեճերը կարող են լինել տարբեր պատճառներով, բայց երբ խոսքը հասնում է բռնության, դա արդեն քրեական հարթության հարց է և որևէ կապ չունի քաղաքապետի կոչերի հետ»,- ասաց նա։ Հարցին՝ արդյոք ավտոբուսի վարորդները պարտավո՞ր են …

