Հոգևորականները չեն կարող հայտարարագրման համակարգից դուրս լինել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» իր ծրագրին և խոսել եկեղեցուն հարկային դաշտ բերելու, իսկ հոգևորականանների համար հայտարարագիր լրացնելը պարտադիր դարձնելու մասին։

«Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի։ Ընդ որում, մենք ասում ենք՝ էս գլխից մենք պարտավորվում ենք և ասում ենք, որ այդ վճարված, հավաքագրված հարկերը 100 տոկոսով, անվերապահորեն կվերադարձնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, դեռ մի բան էլ ավելին՝ ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով և այդպես շարունակ։ Իսկ ինչո՞ւ նրանք չեն համաձայնվում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է արդեն ութ տարի Կտրիճ Ներսիսյանի համար այս օրակարգը անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։

Եկեղեցին ժողովուրդն է, սիրելի ժողովուրդ։ Եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանը չի և երբեք չի եղել և երբեք չի լինի։ Երբևէ որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին։ Կաթողիկոսը եղել է և է՝ պետք է լինի եկեղեցու մաս, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է՝ հավատացյալ հանրությունը։ Եվ ես հույս ունեմ, ես համոզված եմ այսինքն, որ ժողովուրդը որպես Աստծո ձայնի կրող՝ համաձայն 25-րդ սաղմոսի, այդ թվում այս հարցում իր դատը կանի 2026 թվականի հունիսի 7-ին»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։