Ուկրաինական Սումիում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով 15 մարդ է վիրավորվել, Սլավյանսկում՝ 3

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ 15 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 13, 15 և 17 տարեկան երեք աղջիկ։ Նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին Telegram-ում հայտնել է Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Նա հավելել է, որ վիրավորների մեծ մասը տարեցներ են, փոխանցում է Current time-ը։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշեենկոյի խոսքով՝ վնասվել են քաղաքի Զարեչնի շրջանի բարձրահարկ շենքերը, ենթակառուցվածքները և տրանսպորտային միջոցները։

Ռուսաստանի բանակը նաև մի քանի ավիահարվածներ է հասցրել Դոնեցկի մարզի Սլավյանսկին, հայտնում է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը։ Նա հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է, ուսումնական հաստատություն է ոչնչացվել։

Դնեպրոպետրովսկի մարզում կրակոցների  հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հայտնում է տարածաշրջանի ռազմական  վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Նրա տեղեկացմամբ՝ ռուսական բանակը տարածաշրջանի բնակեցված տարածքներին հարվածել է անօդաչու թռչող սարքերով, հրետանով և ավիառումբով։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի համաձայն՝ ապրիլի լույս 21-ի գիշերը Ուկրաինան հարձակման է ենթարկվել երկու ռուսական «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներով և 143 անօդաչու թռչող սարքերով։ 116 անօդաչու է խոցվել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի