«Հանրային ձայնը» չի կարող մասնակցել ընտրություններին, կսատարենք ընդդիմադիր ուժերին․ Արտակ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

«Հանրային ձայն» կուսակցությունը չի կարող մասնակցել առաջիկա ընտրություններին՝ տեխնիկական պատճառներով։ Այս մասին ասաց կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը։

««Հանրային ձայնը» պատրաստվում էր մասնակցել ընտրություններին, սակայն «Հանրային ձայն» կուսակցության բոլոր փաստաթղթերը, կնիքը, կանոնադրությունը և այլն գտնվում է Քննչական կոմիտեում, կուսակցության գրասենյակը արդեն երեք տարի է՝ կապարակնքված է։ Մեր բոլոր դիմումներին՝ դատական երեք հատ գործով նույնպես բողոք ենք տարել, այդպես էլ ո՛չ փաստաթղթերը տվեցին, ո՛չ կնիքները տվեցին, ո՛չ կանոնադրությունը։ Ասեմ նաև ավելին՝ նույնիսկ արտահերթ համագումար անելու համար դիմեցինք azdarar.am-ին, azdarar.am-ը նույնպես մերժեց, դրա համար «Հանրային ձայնը» տեխնիկապես անհնար եղավ, որ ընտրություններին մասնակցի»,- ասաց Գալստյանը։

Անդրադառնալով նաև իր նկատմամբ կիրառված վարչական տուգանքին՝ Գալստյանը հայտնեց, որ 40 հազար դրամով տուգանվելու մասին տեղեկացել է միայն հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ իրենք չեն ստացել որևէ պատշաճ ծանուցում և մտադիր են բողոքարկել որոշումը դատարանում։ Նա նաև հավելեց, որ հայտարարագրի ուշ ներկայացման հարցում ունեն փաստական հիմնավորումներ՝ նշելով, որ մեկուկես ամիս շարունակ փորձել են Քննչական կոմիտեից ստանալ անհրաժեշտ հասանելիություն, սակայն այն չի տրամադրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։