Պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում իրենց շահերից ելնելով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ՝ այո՛, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ, ինչքա՞ն պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»,- այսօր ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք խոստովանենք, որ 30 տարի, ավելի քան 30 տարի, համարյա էսա կլինի 40 տարի, Ղարաբաղի մեր ժողովուրդը լիարժեք կյանքով ապրե՞լ է: Անընդհատ էդ անորոշության մեջ, անընդհատ ինչ-որ առումով, այո՛, քաղաքական պատանդի կարգավիճակով: Եվ մենք այսօր Ղարաբաղի ժողովրդին ուզում ենք, որ նրանք տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, էդ պանդխտության տրամաբանությունից դուրս գան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը նաև նրանց հայրենիքն է: Եվ նրանք հիմա քաղաքացիություն են ստանում Հայաստանի Հանրապետությունում: Եվ բոլոր քաղաքացիների հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հայրենիքն է, և նաև մենք հնարավորություն ունենք երկքաղաքացիության, և աշխարհի բոլոր հայերը կարող են ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և Հայաստանի Հանրապետությունը լիարժեք և առանց վերապահումների կլինի իրենց հայրենիքը՝ կոնկրետ որպես Հայաստանի Հանրապետություն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։