Հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն․ վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի դստեր հետ կապված հրապարակման մասին

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Հիշյալ կայքի ապատեղեկատվական աշավներին նախկինում անդրադարձ ունեցել ենք, այս դեպքում էլ հոդվածում նշված տեղեկությունները իրականության հետ կապ չունեն»,- VT Foreign Policy-ի կայքում հրապարակված հոդվածի մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Ապատեղեկատվության և արտաքին մանիպուլյացիաների համատեքստում Հայաստանում հանրային պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները մշտապես հայտնվել են թիրախում։ Վերջին շրջանում, նախընտրական փուլի պայմաններում, սա առաջին դեպքը չէ, երբ թիրախավորվում են պարոն վարչապետը  և իր ընտանիքի անդամները։ Նման գործողությունները կրում են շարունակական բնույթ և միտված են հանրային վստահության խաթարմանը»,- ասաց խոսնակը։

Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ը գրել էր, որ սոցիալական ցանցերում (X, Facebook, Telegram) տեղեկություն է տարածվում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանն իր «ԱԹԼԻՔՍ» ընկերության միջոցով ներգրավված է կոռուպցիոն սխեմաների, անօրինական բիզնես գործունեության մեջ և պետբյուջեից ավելի քան 80 միլիոն դոլար է յուրացրել։ 

Factor TV-ն ուսումնասիրել է VT Foreign Policy կոչվող կայքում հրապարակված հոդվածը, դրանում առկա պնդումները, համացանցում դրանց տարածման մոտիվները։

Մանրամասները՝ հոդվածում։

Անի Թամրազյան