Երևանի փոքր կենտրոնում՝ Իսահակյան 18 հասցեում, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող շուրջ 4000 քառակուսի մետր տարածք այսօր ծառայում է ոչ թե կազմակերպության հիմնական նպատակներին, այլ հանձնված է վարձակալությամբ։ Միավորմանը պատկանող գույքը չի սահմանափակվում այս շենքով։ Պարզվում է՝ Կոմիտաս պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետն ու «ՍԱՍ» ֆուդ կորտը, Քաջազնունի 1 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետը, նույն շենքում …

