Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ իր երկրի տարածքում ընկել են ենթադրաբար ուկրաինական երկու անօդաչու սարքեր։ Այդ մասին կիրակի՝ մարտի 29-ին, հաղորդում է ֆիննական YLE հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավարևելքում՝ ծովային գոտում և Ռուսաստանի հետ սահմանի մոտ, նկատվել են մի քանի «դանդաղ շարժվող օբյեկտներ»։ Ինչպես նշում է YLE-ն, …

