Ըմբշամարտի ԵԱ․ Աղաջանյանը և Տերտերյանը կիսաեզրափակիչում են, Գալստյանը, Գրիգորյանը և Խլոյանը պարտվեցին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի ևս հինգ ներկայացուցիչներ, որոնցից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում տուշեով հաղթել է իտալացի Թոմասո Բոսիին, իսկ քառորդ եզրափակիչում 1 րոպեում 8։0 հաշվով ուժեղ է գտնվել ռուսաստանցի Սուներ Կոնունովից։ Երեկոյան մրցահերթում Աղաջանյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ադրբեջանցի Նիհատ Մամեդլիի հետ։

Գասպար Տերտերյանը (72 կգ) որակավորման փուլում 6։0 հաշվով պարտության է մատնել շվեդ Քրիստոֆեր Դալենին, իսկ քառորդ եզրափակիչում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին (1:1): Կիսաեզրափակիչում Տերտերյանի մրցակիցը կլինի Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմը։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկային գոտեմարտում 2 րոպեում 9։0 հաշվով հաղթել է շվեյցարացի Անդրեաս Վետշին, իսկ քառորդ եզրափակիչում 0։5 հաշվով պարտվել է թուրք Մուրատ Ֆիրատին։

Սամվել Գրիգորյանի (82 կգ) առաջին մրցակիցը եղել է սերբ Վիկտոր Նեմեշը, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից: Քառորդ եզրափակիչում Գրիգորյանը մրցել է խորվաթ Կառլո Կոդրիչի հետ ու պարտվել 5։8 հաշվով։

Հայկ Խլոյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 3։8 հաշվով պարտվել է հունգարացի Ալեք Շոկեին:

Ապրիլի 21-ին Հայաստանի երեք ներկայացուցիչ գոտեմարտելու է մեդալի համար։ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակիչում մրցելու է վրացի Ռամազ Զոիձեի հետ, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63 կգ) կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ) պարտվել են սփոփիչ գոտեմարտում ու ավարտել ելույթները։