Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
Հասարակություն
21.04.2026 | 16:31
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն Արդարադատության նախարարությունն արդեն ուղարկել է Բարձրագույն դատական խորհուրդ։
ԲԴԽ-ն գործով նիստ է նշանակել մայիսի 11-ին։ Թե ինչն է առիթ եղել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, մեզ այս պահին հայտնի չէ։