Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով իր հեղինակած Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելու նախագծի քննարկումներին, ասաց, որ հանձնաժողովում այն ստացել է դրական եզրակացություն։

«Էդ հանձնաժողովի մեջ եղած ավագանու անդամները ներկայացնում են բոլոր խմբակցությունները: Ընթացակարգ չկա, որով նախագծի հեղինակը պետք է առանձին-առանձին գնա խմբակցությունների հետ քննարկի»,- ասաց Գրիգորյանը։

Նա իր հերթին քննադատեց ընդդիմադիր գործընկերների պահվածքը՝ այն որակելով «միջանձնային պատճառներով պայմանավորված»։

«Սա ավագանու դահլիճ է, ոչ թե մանկապարտեզ, այստեղ պետք է որոշումներ կայացվեն Երևանի համար»,- ընդգծեց նա։

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ Պապ թագավորի անունով և ինչու հենց հիմա, Գրիգորյանը պարզաբանեց, որ նախագիծը ներկայացվել է ամիսներ առաջ։ Ըստ նրա՝ օրենքով սահմանված ժամկետների ավարտից հետո քաղաքապետարանի աշխատակազմը պարտավոր էր այն կրկին ներառել նիստի օրակարգում։

Նշենք, որ Հայկ Գրիգորյանը առաջարկում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»։ Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոց։ Նախաձեռնության հեղինակ Գրիգորյանը հիմնավորում է, որ Պապ թագավորը հայոց պատմության նշանավոր դեմքերից է, որի կառավարման տարիներին ամրապնդվել է պետականությունը։ Ավագանու այսօրվա նիստին նախագիծը չընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։