Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 25-ին նշվող Քաղաքացու օրվա միջոցառումները այս տարի կանցկացվեն Հայաստանի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Ծրագիրը ներառում է կրթական, երիտասարդական և մշակութային բաղադրիչներ՝ դպրոցական նախագծերից ու բանախոսություններից մինչև համերգային միջոցառումներ Մարալիկում և Վարդենիսում։

««Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։

Կրթություն. ՀՀ բոլոր հանրակրթական հաստատություններում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով: Նախագծային աշխատանքներն արդեն իրականացվում են. դրանք կամփոփվեն ապրիլի 20-ին: Նախագծերի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են իրենց բնակավայրի, համայնքի տարբեր հիմնախնդիրները՝ առաջարկելով լուծումներ, որոնք, իրենց պատկերացմամբ, կուժեղացնեն պետությունը՝ հայրենիքը, իրենց բնակավայրն ու համայնքը: Կատարված նախագծային աշխատանքի վերաբերյալ կպատրաստվեն մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութեր, և Քաղաքացու օրը բոլոր դպրոցներն իրենց ֆեյսբուքյան էջերում կհրապարակեն դրանք։

Երիտասարդություն. երիտասարդների հետ կիրականացվեն պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության մասին բանախոսություններ` զուգակցվող հարցուպատասխանով: Հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնություն», «պետականություն», «քաղաքացիական կրթություն» հասկացությունների արժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու վարքագծի ձևավորումը, հայեցակարգային քննարկումների ծավալումը։ Բանախոսությունները կանցկացվեն Երևանի 12 վարչական շրջանների և ՀՀ 10 մարզերի 100 բնակավայրում (ցանկը՝ կից)։

Որպես բանախոսներ՝ հանդես կգան պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող, իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող, հանրության շրջանում ճանաչված գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և իրենց գործունեության արդյունքում հասարակության տարբեր խմբերի համար շոշափելի, դրական փոփոխություններ ապահոված անհատներ, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:

Մշակույթ. Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։