07 Հունիս 2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղարշապատի թիվ 14/11 ընտրատեղամասում քվեարկեցին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու մի խումբ հոգևորականներ։ Քվեարկության ավարտից հետո լրագրողների հարցին, թե հանուն ինչի քվեարկեց, կաթողիկոսը պատասխանեց. «Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին, ծանր այս փորձությունները և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարգ և բարօր երկիր։ …