Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Շինարարների փողոցում ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են։ Factor TV-ի հարցին՝ ինչու են որոշ կրպակներ քանդվում, իսկ մյուսները մնում, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարր Սերոբ Սարգսյանը պարզաբանեց՝ չապամոնտաժված 16 շինությունները սեփականության իրավունք ունեն։

«Առաքելյան փողոցից մինչև Քըրք Քըրքորյան փողոց ընկած հատվածում սեփականության իրավունք չունեցող բոլոր շինություններն արդեն ապամոնտաժվել են կամ ապամոնտաժման գործընթացում են»,- ասաց Սարգսյանը։

Սակայն թաղապետարանը պատրաստվում է բանակցել նաև սեփականության վկայականներ ունեցող կրպակների սեփականատերերի հետ։ Սարգսյանի խոսքով՝ նախօրեին այդ հարցով քննարկում է եղել։

«Պայմանավորվել ենք՝ իրենք իրենց մեջ քննարկում անեն, տեսնենք՝ ինչ առաջարկներ են ներկայացնում, որովհետև իրենք ինչ-որ առաջարկություններով ուզում են հանդես գալ։ Այդ քննարկումները, բանակցությունները գնալու են, որպեսզի հասնենք նրան, որ ամբողջ Շինարարների փողոցի տեսքը վերականգնենք, ինչպիսին որ տարիներ առաջ եղել է»,- նշեց թաղապետը։

Ապամոնտաժումներին զուգահեռ՝ թաղապետարանը նախատեսում է տարածքը բարեկարգել և կանաչապատել։ Սարգսյանի խոսքով՝ արդեն սկսվել են եզրաքարերի փոխարինման աշխատանքները, իսկ ազատված հատվածներում նախատեսվում է կանաչ գոտիներ ստեղծել և ծառեր տնկել։

Նրա խոսքով՝ առաջին փուլում ապամոնտաժվել է 13 շինություն։ Դրանցից մեկի փոխարեն նախատեսվում է նաև մայթը լայնացնել՝ հաշվի առնելով հատվածի մարդաշատությունը։

«Մի քիչ նաև մայթն ենք լայնացնում՝ հաշվի առնելով, որ փողոցը մարդաշատ է, անցուդարձ անող շատ կա։ Եզրաքարով կանաչապատման համար տարածք ենք առանձնացնում, հող ենք լցնելու և ծառ տնկենք»,- նշեց թաղապետը։

Բարեկարգման աշխատանքներն իրականացվում են թաղապետարանի ընթացիկ ծրագրերի շրջանակում։ Կոնկրետ վերջնաժամկետ, սակայն, չկա։ Սարգսյանի կանխատեսմամբ՝ հիմնական բարեկարգման աշխատանքները կավարտվեն մոտ մեկ ամսում։
«Կարծում եմ՝ մենք այս աշխատանքները՝ եզրաքարի տեղադրման, մայթերը կարգի բերելու, մեկ ամսվա ընթացքում կավարտենք։ Դրանից հետո արդեն համապատասխան ժամանակում ծառատունկը կանենք, գազոնի սերմը կցանենք։ Վստահաբար, մյուս տարի արդեն այս հատվածում կանաչ կտեսնենք»,- ասաց նա։

Ապամոնտաժումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունն այն է, որ նախ պետք էր տնտեսվարողների համար աշխատատեղերի հարցը լուծել, հետո միայն քանդել կրպակները։ Թաղապետը, սակայն, առաջնային է համարում հանրային շահը։

Սարգսյանի խոսքով՝ ապամոնտաժված կրպակների մի շարք տնտեսվարողներ արդեն այլ տարածքներ են վարձակալել և շարունակում են իրենց գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան