Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը Factor TV-ի հետ զրույցում վերլուծել է Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիմելու քայլի իրական նպատակները՝ այն համարելով ոչ թե տնտեսական վեճի լուծման փորձ, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար իրավական հիմքեր ստեղծելու հանգրվան։ Նա անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազայի դերին՝ այն որակելով որպես սպառնալիք, և ներկայացրել իր տեսլականը ներքաղաքական դաշտի զարգացումների վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստանի դիմումին՝ Բլեյանը վստահություն հայտնեց, որ ԵԱՏՀ-ն չի բավարարի Հայաստանի պահանջը՝ զուգահեռներ անցկացնելով ՀԱՊԿ-ի դեպքի հետ։

«Հիշո՞ւմ եք, երբ որ, օրինակ, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ն ի՞նչ պատասխան տվեց։ ՀԱՊԿ-ն ասաց՝ «այ մենք պատասխանում ենք այնպես, ինչպես պատասխանեց Ռուսաստանը»… Հիմա կարծում եմ՝ նույն կերպ ինչ-որ մի բան է լինելու ԵՏՄ-ի դեպքում, որ այստեղ որևէ խնդիր չկա, ուղղակի սանիտարական խնդիրներ կան, պետք է Հայաստանը շտկի և այլ խնդիր չկա»։

Ըստ նրա, այս քայլի իրական նպատակն այլ է. «Ես կարծում եմ, որ ոչ թե մենք դիմել ենք, որպեսզի ակնկալենք, որ իրենք բացեն և մենք նորից մուտք գործենք այդ շուկան, այլ հակառակը։ Սա քայլերից մեկն է կամ միգուցե վերջին քայլը, առաջին և վերջին քայլը իրավական, որը թույլ է տալիս սահմանափակումները վերացնելու։ «Ոչ» ստանալուց հետո… կարծում եմ՝ դա նաև բերելու է ի վերջո մի հանգրվանի, և Հայաստանը ստիպված, այսպես ասած, դուրս է գալու ԵԱՏՄ-ից կամ սառեցնելու է իր անդամակցությունը ԵԱՏՄ-ում»։

Բլեյանի կարծիքով՝ Ռուսաստանից տնտեսական ճնշումներն անխուսափելի են, անկախ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրանց։

«Այսպես թե այնպես Ռուսաստանը թանկացնելու է գազը։ Ամենայն հավանականությամբ այս ձմեռվա մասին է խոսքը գնում, իրենք թանկացնելու են գազը։ Պետք լինի՝ նույնիսկ կփակեն գազը… Հետևաբար, մեր նպատակը ո՞րն է։ Մեր նպատակը այս պահի դրությամբ մեր ապրանքների, ընդհանրապես մեր արտադրության որակների, ստանդարտների բարձրացումն է», – նշեց նա՝ հավելելով, որ ռուսական գազի էժան լինելու մասին պատկերացումները սուտ են։ «180 դոլարով «Գազպրոմ»-ն է առնում, մի գրպանից դնում է մյուս գրպանը՝ «Գազպրոմ Արմենիա»… «Գազպրոմ Արմենիա»-ն սահմանից «Գազպրոմ»-ից առնում է 180 դոլարով և… մոտավորապես 400 դոլարով վաճառում է արդեն մեզ՝ սպառողիս»։

Ըստ քաղաքական գործչի, ռուսական ռազմաբազան Հայաստանի համար ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ ընդհակառակը՝ վտանգ և սպառնալիք։

«Կարելի է ֆիքսել, որ իրականում ռուսական ռազմաբազան ոչ թե ինչ-որ անվտանգային բաղադրիչ է… այլ հակառակը։ Իրենց առկայությունն արդեն իսկ վտանգ է, սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե թուրքերը վաղը որոշեն գրավել Շիրակի մարզից ինչ-որ մի կտոր, իրենց ոչ թե կվախեցնի ռուսական դրոշը սահմանին, այլ հակառակը։ Ռուսները այստեղից ճանապարհներ, կոորդինատներ ցույց կտան, թե որտեղից կարող եք մտնել… և դրա փոխարեն բարտեր գործարքի կգնան մի այլ Սիրիայում, չգիտեմ, Ուկրաինայում, մեկ այլ տեղ»։

Նրա խոսքով, Հայաստանում չպետք է գործեն պրոռուսական ուժեր. «Նոր ուժեր պետք է լինեն, կամ, այսինքն, հայամետ ուժեր պետք է լինեն։ Չենք կարող այսօր կուսակցություններ լինեն, հանդես գան ռուսական, պրոռուսական ուղեգծով։ Պրոիրանական, պրովրացական, չգիտեմ, պրոչինական, պրոարևմտյան, խնդրե՛մ։ Պրոռուսական կամ պրոադրբեջանականով չենք կարող հանդես գալ, պրոթուրքականով չենք կարող հանդես գալ։ Դա անտրամաբանական է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան