Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Factor TV-ի եթերում Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու դեմ հարուցված քրեական գործը որակել է ամբողջությամբ քաղաքական։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու դեմ հարուցված քրեական գործի մասին՝ պատգամավորը նշել է․ «Քաղաքական պատվերով, Նիկոլ Փաշինյանի ուղիղ, Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական ցուցումով տված հանձնարարականով քննչական մարմիններին․․․ կարած գործ է, և քաղաքական լինելով՝ բնականաբար, ունի քաղաքական դրդապատճառներ, և այդ առումով, մեր համոզմամբ, առաջիկա քաղաքական զարգացումների հետ անմիջական կապ ունի»։

Ըստ Մանուկյանի՝ գործը կապված է նաև իշխանությունների՝ զիջումների գնալու մտադրության հետ․ «Այս իշխանությունների զիջումների նոր խմբաքանակը Ադրբեջանի նկատմամբ, այդ զիջումներն ավելի անարգել դարձնելու համար, իր ձեռքերը շատ ավելի ազատ արձակելու համար իշխանությունները գնացին այդ գործողություններին»։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությանը՝ Գեղամ Մանուկյանը ներկայացրել է իր դիտարկումը․

«Իրականում հստակ էր մեր դիրքորոշումը՝ և՛ նախագահ Քոչարյանի, և՛ «Հայաստան» դաշինքի, և՛ Հայ հեղափոխական դաշնակցության, որ Հայաստանն իր կողմնորոշումներում և արտաքին քաղաքական առաջնահերթություններում պետք է ելակետ ընդունի Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական շահերը և շարժումը։ Եվ այդ իրողությունների պայմաններում, մեր կարծիքով, այն հսկայական հնարավորությունները, որ ընձեռնում էր ԵԱՏՄ-ն Հայաստանի Հանրապետությանը, որն անդրադառնում էր մեր ամեն հայրենակցի սոցիալական, կենցաղային մակարդակի վրա, մեր գյուղացու, արտադրողի, վերամշակողի, այդ իրողություններով պայմանավորված՝ Հայաստանը պետք է շարունակեր ակտիվ իր ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում»։

Գեղամ Մանուկյանը անդրադարձել է նաև Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործին՝ այն որակելով քաղաքական պատվեր․

«Նիկոլ Փաշինյանը նախընտրական միտինգում հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն օպերատիվ հաղորդագրության մասին հաղորդում է տալու քննչական կոմիտեին և հարուցվելու է քրեական գործ, որովհետև օտարերկրյա լրտեսական․․․ գաղտնի ծառայության կողմից հավաքագրվել է, լրտեսություն է արել, պետական գաղտնիք է փոխանցել։ Անդրանիկ Թևանյանին հիմա չեն մեղադրում օտարերկրյա գաղտնի ծառայության կողմից հավաքագրված լինելու մեջ, չեն մեղադրում լրտեսության մեջ, չեն մեղադրում 622,000 դոլարի դիմաց գաղտնի տեղեկություններ այլ երկրի գաղտնի ծառայությանը փոխանցելու մեջ։ Բոլոր հիմնական մեղադրանքները հանել են։ Ասում է՝ Անդրանիկ Թևանյանը, լինելով հակաիշխանական ընդդիմադիր հայացքների տեր կուսակցության ղեկավար, իր կուսակցության հզորացման, երիտասարդների մոբիլիզացիայի, հասարակական մեծ ազդեցություն ունենալու համար կազմել է հզորացման ծրագիր՝ ակնկալելով ստանալ 622,000 դոլար»։

Ի պատասխան հարցի, թե ինչու ԱԺ-ի՝ իրենց բնորոշած կեղծված ընտրություններից հետո, ինչպես խոստացել էին, հեղափոխություն չարեցին, Մանուկյանը պատասխանել է․

«Լավ չեղավ հեղափոխություն։ Ընտրողներիցս մեր շատ-շատերն հասկանում են այն տոտալ բռնության, այն ոստիկանական, իրավական համակարգի անօրինականության լայն ուղու վրա դնելու մասին է վկայում։ Ցավոք սրտի դեռ չենք հաջողվել, բայց կհաջողվի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան