Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի կողմից իրեն ընդունելության չարժանացնելը կարող է քրեական պատասխանատվության հիմք դառնալ։ Նրա խոսքով՝ ինքը Վարդանյանի դեմ հաղորդում է ներկայացրել՝ պնդելով, որ իրեն քաղաքական հայացքներով պայմանավորված խտրական վերաբերմունքի են արժանացրել։

«Ես գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել: Քննչական կոմիտեն մերժել էր վարույթ նախաձեռնել, բողոքարկել եմ դատախազություն, դատախազությունն էլ է մերժել, դիմել եմ դատարան, շահել եմ. առաջին ատյանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել: Իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան, դարձյալ շահել եմ, դատախազությունը դա բողոքարկել է վճռաբեկ դատարան, շահել եմ և հիմա իրավունքի ուժով` Վճռաբեկ դատարանի որոշմամբ, պետք է նախաձեռնվի քրեական վարույթ»,- ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ եթե վարույթը նախաձեռնվի, Ծովինար Վարդանյանը սկզբում կարող է ներգրավվել որպես վկա, սակայն հետագայում, եթե քննությամբ մեղադրանքի հիմքեր հաստատվեն, նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը։

Ղազարյանը պնդում է՝ նույն խնդիրը վերաբերում է նաև պատգամավորներ Արմեն Խաչատրյանին և Ռուբեն Ռուբինյանին։ Նրա խոսքով՝ կան նաև այլ պատգամավորներ, որոնց կողմից իրեն ընդունելության չարժանացնելու դեպքերով ինքը դիմել է դատարան։

Ղազարյանն ընդգծեց, որ խոսքը քրեական օրենսգրքով նախատեսված խտրական վերաբերմունքի մասին է:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան