Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերին, ընդդիմության գործունեությանը և Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի։

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի՝ դատարան պատգարակով տեղափոխվելու դրվագին՝ Դավոյանը նշել է․

«Նախ, ես հետևել եմ գործընթացին, և որքանով որ տեղեկացված եմ՝ հրապարակային, իհարկե, հայտարարությունների մասին է խոսքը, Գագիկ Խաչատրյանը հրաժարվել է ինչ-որ բժշկական հետազոտությունից և հրաժարման արդյունքում հայտնվել է պատգարակի վրա։ Եվ ես կարծում եմ՝ դա ուղղակի նրա ցանկությունն է՝ խղճահարություն արթնացնել և ինչ-որ նման ուղիով տանել դատավարությունը։ Որովհետև, երբ երկար տարիներ դատավարությունն ընթանում է և դատավորն այնքան է ձգում նիստը, որ թոշակի գնա, մի օր էլ, երբ որ գալիս է այս պահը, երբ պետք է իրոք բերման ենթարկվի, պարզվում է, որ մեջքի խնդիր ունի։ Իմ կարծիքով, դա ուղղակի խուսափելու միջոց է արդարադատությունից, և ես չեմ կարծում՝ Գագիկ Խաչատրյանն այնքան վատ է, որ պիտի անպայման պատգարակի վրա պառկած լինի»։

Պատասխանելով այն հարցին, թե վարչապետը նրան «սիմուլյանտ» էր անվանել, Դավոյանը պատասխանել է․ «Ես նույնպես համաձայն եմ այդ պնդմանը, որովհետև նաև Հայաստանի Հանրապետությունը շատ փոքր է, և բոլորը գիտեն, իմանում են, չէ՞, ով որտեղ է բուժվում»։

Ի պատասխան դիտարկման, թե իշխանությունը քաղաքական հաճո՞ւյք է ստանում նախկին պաշտոնյաների վիճակից, պատգամավորը նշել է․

«Վստահաբար, այդտեղ հաճույք ստանալու որևէ դրվագ չկա և չի կարող լինել։ Ուղղակի կարելի է այլ տեսանկյունից նայել, և նայել այն տեսանկյունից, որ ինչպե՞ս է պատահում, որ երբ հասնում է պատասխանատվության պահը, բոլորը հիվանդանում են։ Տարօրինակ ձևով բոլորը առողջության խնդիրներ են ունենում, և այդ առողջության խնդիրները պիտի լուծվի արդյունքում։ Մարդիկ ապրում են հաջող, ուրախ, զվարթ, ընտանիք, գումար, փող, բիզնես, ամեն ինչ ունեն, հենց դատարանի հերթը հասնում է, բոլորը պարզվում է՝ շատ-շատ լուրջ հիվանդ են։ Նույն Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի ժամանակ տուռնիկի վրա չէ՞ր պտտվում և բոլորին ասում էր, որ «այ, ես այս տարիքում տեսեք՝ ինչ առողջ եմ, ինչ մարզված եմ»։ Հենց եկավ դատարան գնալու պահը, պարզվեց, որ վատ է այդ մարդը»։

Խոսելով ընդդիմության այն պնդումների մասին, թե Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնում են, որպեսզի նա չխանգարի իշխանության կողմից նոր զիջումներին, Դավոյանը հայտարարել է․

«Ես այլ վերլուծության չէի էլ սպասում, որովհետև երբ մարդուն մեղադրում են լուրջ ֆինանսական հանցագործությունների մեջ, մեկ էլ պարզվում է, որ այդ մարդը լուրջ քաղաքական գործունեություն պիտի ծավալեր և նրան… Իսկ ի՞նչ է պատահել, ի՞նչ պիտի աներ Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ դա է հետաքրքիր։ Նախ, Ռոբերտ Քոչարյանը չի կարող որևէ տեսակի դիմադրություն ապահովել, որովհետև ինքը չունի այն հեղինակությունը։ Մենք խոսում ենք գումարների մասին, մեծ գումարների մասին, որոնք պետությունից գողացվել են։ Մենք ասում ենք, մենք չէ՝ իրավապահ մարմիններն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը այս, այս, այս բաներն է ձեռք բերել, և հիմա պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի պայքարեր հանուն Հայաստանի Հանրապետության։ Լուրջ եք ասում»։

Արփի Դավոյանը քննադատել է ընդդիմության օրակարգը՝ այն կապելով արտաքին ուժերի հետ․

«Դա էլ արդեն հոգնեցուցիչ է, գիտե՞ք ինչի։ Ալիևի հրամանով այս եք անում։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ Ալիևի մոտ աշխատում են։ Կլինի՞ դուք ձեր կյանքով ապրեք և ձեր ընդդիմադիր գործունեությունը ծավալեք ու Ալիևից վերանաք։ Մարդկանց ահաբեկելու ուրիշ էլ միջոց չունեն։ 300,000 ադրբեջանցիները, Ալիևի հրահանգները… Հայաստանում դեֆոլտ է տեղի ունենալու։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս մարդիկ ի՞նչ գործունեություն են ծավալում։ Ի՞նչ է իրենց ուզածը։ Ամեն ինչ անել խաթարելու համար Հայաստանի ընթացքը։ Չի ստացվելու, որովհետև իրենք այդ ռեսուրսը և այդ հեղինակությունը չունեն»։

Անդրադառնալով Հայաստանում «Ռուսական տների» բացմանը Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ վարելու ֆոնին՝ Դավոյանը նշել է․

«Ես անկեղծ չգիտեմ՝ դա ինչի համար են բացելու, ինչ պիտի անեն, ես լուրերով եմ կարդացել։ Այո՛, ինձ մոտ էլ է [դիսոնանս] առաջանում։ Չենք այցելելու, համենայն դեպս, չգիտեմ՝ դա այցելելու… այդտեղ ով է այցելելու, ով չի այցելելու, բայց այդ տների բացման իմաստն էլ չեմ հասկանում, չգիտեմ դա ինչի համար է»։ 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան