Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի եթերում խոսել է ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի իշխանության գործելաոճի և Հանրապետական կուսակցության անելիքների մասին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հակաիշխանական ընդդիմությունը գտնվում է ապատիկ վիճակում, Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հետընտրական շրջանում նման տրամադրությունները բնականոն են․

«Անկեղծ ասած, եթե սրան նայենք որոշակի նաև մասնագիտական տեսանկյունից, այդ ընտրական ժամանակահատվածը որոշակի ապատիկ տրամադրություններ կարող է ենթադրել հասարակության շրջանում։ Ի վերջո, բավականին մեծ թվով մարդիկ գնացել են և ձայն են տվել ընդդիմադիր ուժերին, և բնական է, եթե նրանց ընտրությունը չի բերել անհրաժեշտ արդյունքի, բնական է, որ հիասթափություններ, միգուցե ապատիկ տրամադրություններ կարող են լինել քաղաքական դաշտում։ Ես այս իրավիճակը վերադիրքավորման ժամանակահատված եմ համարում և կարծում եմ, որ թեմային պետք է դիտարկել այդ տրամաբանությունից»։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործերի և հանրային արձագանքի մասին՝ Աբրահամյանը տարանջատել է Գագիկ Ծառուկյանի գործը՝ նշելով, որ նա եղել է քաղաքական դաշտի դերակատար, իսկ մյուսների դեպքում իրավիճակն այլ է։ Նրա խոսքով, այս գործընթացները երկու հիմնական նպատակ են հետապնդում․

«Նախ, մեր երկրում գնում է սեփականության վերաբաշխում։ Իշխանությունը փորձում է իր շուրջը գտնվող անձանց, այսպես ասած, հարստացնել և դրանով իր համար նաև հենարան ստեղծել։ Եվ երկրորդը՝ փորձ է արվում չեզոքացնել այն մարդկանց կամ այն մարդկանց ռեսուրսը, որը ինչ-որ պահի կարող է դրանք ուղղել իր դեմ քաղաքական դաշտում»։

Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը և շատ այլ գործիչներ քաղբանտարկյալներ են։

Ի պատասխան հարցի, թե ինչու ՀՀԿ-ն հայտարարություն չի տարածում և չի ընդունում իր թերացումները, որոնց հետևանքով նախկին պաշտոնյաները հարստացել են, Աբրահամյանը նշել է․

«Այն մարդը, ով որ ամենաշատն է խոսել իր սխալների, թերացումների մասին, ով որ ամենաշատն է խոսել իր ժամանակահատվածում տեղի ունեցող և նաև հանրության համար ոչ ընդունելի երևույթների մասին, երևի այդպիսի մարդ, բացի Սերժ Սարգսյանից, երևի թե չկա։ Այսօր շատ քիչ գործիչներ կան, որոնք տարբեր փուլում, տարբեր կարգավիճակներ են ունեցել, խոսում են իրենց սխալների մասին»։

Գնահատելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական մարտավարությունը՝ Աբրահամյանը նշել է, որ նա չունի բարոյական սահմաններ և օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանությունը պահելու համար․

«Նա չունի որոշակի գծեր, կարմիր գծեր չունի, այդ թվում նաև բարոյականության մասով, և պայքարի իր գործիքակազմը կազմելուց ոչ մի բանի առաջ չի կանգնում։ Թեև ինքը ևս գիտակցում է, որ իր կատարածը հետագայում, իշխանություն չունենալու պարագայում, իր համար բերելու է իրավական մեծ պատասխանատվության, բայց ինքը մտել է մի թեմայի մեջ, որից դուրս գալու հնարավորություն ինքը չի տեսնում կամ, այսպես ասեմ, անվտանգ ելք չի տեսնում»։

Ըստ նրա, Փաշինյանի՝ կառավարման ութ տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ ենթարկվել են քաղաքական հետապնդումների, և այս իրավիճակում իշխանությունը փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներգրավել իր գործողություններում՝ պատասխանատվությունը բաշխելու համար։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան