Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վնասվածքներ կոկորդի հատվածում, ձեռքերին և արմունկներին․ փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է՝ իր վստահորդին խոշտանգել են։ Նա ֆեյբուքում հրապարակել է 30-ամյա տղամարդու լուսանկարները գրելով՝ փորձել են ցուցմունք կորզել։

«Վեց-յոթ ժամ ոստիկանական բաժանմունքում է գտնվել, և խոշտանգման ձևերը բնականաբար տարբեր են եղել՝ և՛ ֆիզիկական բռնություն, և՛ հոգեկան ներգործության որոշակի դրսևորումներ են եղել»,- ասում է Սիմոնյանը։

Փաստաբանի խոսքով՝ երիտասարդը խանութ գնալիս է եղել, երբ պարեկները մեքենայով մոտեցել և հրահանգել են՝ կանգնել։

«Ինքն այդ ժամանակ խառնվել է իրար բնականաբար, որովհետև ինչ-որ այդ հրահանգին ուղղված որևէ գործողություն որպես այդպիսին չի արել: Եվ հետագայում արդեն բերման է ենթարկվել ու ոստիկանության Շենգավիթի բաժնում ենթարկվել է խոշտանման ենթադրաբար, այն նպատակով, որ տա խոստովանական ցուցմունք իր մոտ որևէ տեսակի թմրամիջոց պահելու և դրա առկայության մասին: Իր մոտ ոչ մի բան չի եղել ի սկզբանե և չէր էլ կարող լինել, հետագայում մեր կանխավարկածը այն է, որ հենց դրանով է պայմանավորված եղել այդ ոստիկանության տվյալ մի քանի աշխատակիցների վարքը»,- նշում է Աշոտ Սիմոնյանը։

Երիտասարդն մեկ այլ գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ կիրառված է գրավ և վարչական հսկողություն խափանման միջոցը։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ այդ գործը ևս առնչվում է թմրամիջոցների իրացմանը։ Փաստաբանն այս հանգամանքը մատնանշելով ընդգծում է՝ կանխակալ մոտեցում է եղել ոստիկանների կողմից.

«Քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ փորձեցին մեկնաբանել հենց այդ ստվերի ներքո, որ անձը, ով որևէ քրեական վարույթով ունի մեղադրյալի կարգավիճակ, փորձում է այս կերպ խուսափել ենթադրվող այլ պատասխանատվությունից, սակայն, կարծում եմ ավելի արդարացի կլինի առաջին հերթին մատնանշել այն հանգամանքը, որ անձը բերման ենթարկվելիս և դրանից հետո ստացել է վնասվածքներ և, փաստացի, խոշտանգման պարագայում չկա դրա որևէ արդարացում»,- շեշտում է փաստաբանը։

Միջադեպի մասով Factor TV-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ, երիտասարդն իր մոտ մարիխուանայի երկու փաթեթ է ունեցել, որոնք ցանկացել է թաքցնել, ինչը պարեկային ծառայողները փորձել են կանխել։ Այդ ժամանակ երիտասարդը փախուստի փորձ է արել և փաթեթներից մեկը կուլ է տվել, երբ ցանկացել է երկրորդն էլ կուլ տալ, պարեկները նրան ուժով գետնին են պառկեցրել և ձերբակալել, ինչի հետևանքով էլ վնասվածքներ է ստացել։ Փաստաբանը, սակայն, հակադարձում է.

«Բռնության գործադրումը երբեք իրավաչափ չէ: Իրավաչափ կարող է լինել որոշակի ուժի՝ ֆիզիկական ուժի գործադրումը, որը որ կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, բայց գործի հանգամանքներին որքանով որ ես եմ տիրապետում, բացարձակ չի եղել անհրաժեշտություն։ Փախուստի փորձ էլ որպես այդպիսին չի եղել, ընդամենը եղել է պաշտպանյալիս, այսպես ասած, քրեական հետապնդման մարմինների հետ շփումից խուսափելու ցանկություն, որը որ շատ կարճ է տևել, քանի որ հասկացել է, որ այնուամենայնիվ որևէ մտահոգվելու բան չունի ինքը»։

Փաստաբանը հերքում է նաև, թե վստահորդի մոտ թմրանյութ է եղել, որը կուլ է տվել. «Պաշտպանյալիս մոտ թմրանյութի առկայության մասին ասեկոսեները, ենթադրում եմ, տարածվում են այն նպատակով, որ պաշտպանեն խոշտանգում իրականացրած անձանց քանի որ հենց տվյալ անձի մոտ որևէ տեսակի, հա՞, թմրամիջոցի առկայության մասին որևէ խոսք չի գնում, և այն մասով, թե իբր նա որևէ տեսակի թմրանյութ է կուլ տվել, կրկին այս վարկածը հերքվել է»։

Փաստաբանի խոսքով՝ Շենգավիթի ոստիկանությունում իր պաշտպանյալին խոշտանգել են, հետո տարել նույն շենքում գտնվող քննչական բաժին, որտեղ ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք գրել։

«Ճարահատ հայտարարություն է եղել այն մասին, թե հայտնաբերվել է թմրամիջոց՝ կոնկրետ տեսակի՝ մարիխուանա տեսակի, և դա պատկանում է իբր իրեն և իբր իր անձնական օգտագործման համար է»,- ասում է Աշոտ Սիմոնյանը։

Երիտասարդն ազատ է արձակվել, որից հետո նա հաղորդում է ներկայացրել։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով։ Ի՞նչ հանգուցալուծում կգտնի այս վարույթը, պարզ կդառնա նախաքննության ընթացքում, երբ պարեկների հագուստին ամրացված տեսանյութն ուսամնասիրվի և հայտարարվի՝ 30-ամյա տղան իրապես խոշտանգվե՞լ է, թե՞ սիմուլյացիա է արել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան