Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ողբերգական վրաերթից 3 շաբաթ անց պաշտոնանակ է արվել Ճամբարակի զորամասի հրամանատար, գնդապետ Դալլաքյանը։ Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մեկ զինծառայող էր զոհվել, 6-ը՝ վիրավորվել։ Որդեկորույս ընտանիքը պաշտոնանկության մասին իմացել է մամուլից։  

«Ոչ մի պաշտոնյա դեռ չի եկել, չի խոսել, միայն լուրերով է իր ընտանիքը ծանոթանում դեպքի մանրամասներին, համացանցից են տեղեկանում դեպքի մանրամասներին, ոչ ոք ոչ մի պարզաբանում չի տվել մինչև օրս, միայն լսել են, որ շտաբի պետին ձերբակալել են, հրամանատարին էլ ազատել են աշխատանքից, դա արդեն երեկ իմացենք»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է զոհված զինծառայողի հարազատներից Նաիրա Զուլալյանը։

Պաշտպանության նախարարությունը, սակայն, չի պարզաբանում, թե ինչ հիմնավորմամբ է պաշտոնից ազատվել բարձրաստիճան զինվորականը՝ քրեական վարո՞ւյթի, նոր երևան եկած հանգամանքների՞, թե՞  ծառայողական քննության արդյունքներով։ 

«Այս թեման կա՛մ որևէ առնչություն չունի կոնկրետ այդ վթարի դեպքի հետ, կա՛մ Ճամբարակի զորամասի հրամանատարին պաշտոնից ազատել են այլ պատճառով: Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք ծառայողական քննության հետևանք է եղել կոնկրետ զորամասի հրամանատարի պաշտոնից ազատելը»,- հարցեր է բարձրացնում ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում․ մթության մեջ վազող զինվորներին հարվածել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը։ Վթարից հետո սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ զորամասի ճաշարանում վիճաբանություն է տեղի ունեցել զինվորների միջև, և սպան պատժելու նպատակով ստիպել է նրանց վազել հակագազով։ Եվ մինչ ՊՆ-ից հերքում էին հակագազով լինելու հանգամանքը, որդեկորույս ընտանիքը հակառակն էր պնդում։

«Ժամը 9-ին հանգստի ժամ է, իմ երեխան ի՞նչ գործ ունի փողոցում, այն էլ՝ հակագազով, որ ո՛չ տեսել է, ո՛չ լսել է: Ու այդ վթարը որտեղի՞ց տեղի ունեցավ: Հակագազով է եղել իմ երեխան, գյուղացիք են տեսել, ով որ առաջին օգնությունը ցույց է տվել»,- News.am-ի հետ զրույցում ասել էր մայրը՝ Արմենուհի Վարդանյանը։

Նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վթարը տեղի է ունեցել Ճամբարակում տեղակայված ուսումնական զորամասում, այնինչ պաշտոնից ազատվել է Ճամբարակի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը։

«Ճամբարակի գնդի հատվածում կա երկու զինվորական մաս: Առաջինը՝ բուն Ճամբարակի զորամասն է, որը, այդ թվում, մարտական հերթապահություն է իրականացնում, և դրա տարածքում տեղակայված է նաև բանակային կորպուսի ուսումնական գումարտակը: Եվ այդ ուսումնական գումարտակն ամբողջությամբ գտնվում է ոչ թե Ճամբարակի զորամասի հրամանատարի, այլ բանակային կորպուսի ենթակայության ներքո: Հիմա, եթե դեպքը տեղի է ունեցել այդ ուսումնական գումարտակում, նշանակում է, որ ընդհանուր Ճամբարակի զորամասի հրամանատարը դրա հետ ուղիղ առնչություն կարող է չունենալ»,- նշում է նա։

Այս պահին գործով երկու կալանավորված կա․ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեղադրանքով, և Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետ Հ․Ս․-ն։ Վերջինի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու մեղադրանքով։ Ավելին, Փաշինյանի մակարդակով հայտարարվեց, որ բեռնատարն ընդհանրապես չպետք է լիներ երթևեկության մեջ։

Զոհված զինծառայողի ընտանիքին, սակայն, քննությունը չի բավարարում։ Ավելին, անցնող երեք շաբաթների ընթացքում, ֆեյսբուքյան պաշտոնական ցավակցությունից զատ՝ որևէ պաշտոնյա կամ զինվորական չի այցելել ընտանիքին։

«Տպավորություն է, որ դեպք էր, անցավ գնաց, բայց չէ, այդպես չի իրականում։

Պատկերացնու՞մ եք ծնողի վիճակը, երբ իր երեխային սպասում էր, երբ պետք է գա, դիմավորի ու, ասենք, դեռ մի ամիս չէր անցել, և այս ամենը տեղի է ունենում։ Այս լռությունը, քողարկված վիճակը, անուններ, որոնք թաքցնում են, չեն ուզում, որ հանկարծ վենդետա լինի, բայց վենդետայի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև ընտանիքն անգամ խոսելու ունակ չէ այս պահին»,- նշում է որդեկորույս ընտանիքի հարազատը։

Եվ մինչ ընտանիքը փորձում է ողբերգության մեղավորներին գտնել, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեպքից օրեր անց ուշագրավ հայտարարություն է անում․ «Այն, որ մահերի համար պետք է մեղադրել ՊՆ-ին, նորություն է ՀՀ-ում»։

Իսկ ո՞վ է պատասխանատու բանակում մահերի, դժբախտ պատահարների և նմանօրինակ ողբերգական դեպքերը կանխելու համար․ պաշտպանական գերատեսչությունը հորդորում է սպասել քննության ավարտին, այնինչ որդեկորույս ընտանիքն ունի բազմաթիվ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան