ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հետ զրույցում գնահատել է Հայաստանի անվտանգային իրավիճակը որպես «վակուում» և ամենավտանգավորը՝ պատմության մեջ։ Նրա համոզմամբ, ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները ստեղծել են կարգավորման «պատուհան», իսկ Եվրամիության թեկնածուի կարգավիճակը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության հիմնական վահանը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի ակտիվացած բանակցային ջանքերին՝ Ղուկասյանը դրանք կապեց ԱՄՆ-ում սպասվող միջանկյալ ընտրությունների հետ։ Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցության հնարավոր պարտությունը Կոնգրեսում կսահմանափակի նախագահ Թրամփի գործողությունների ազատությունը։

«ԱՄՆ-ում գրեթե բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, մեծ հավանականություն կա, որ Կոնգրեսի ստորին պալատի ընտրություններում կրելու է պարտություն։ Այդ պայմաններում, իհարկե, ԱՄՆ-ն պիտի հրավիրեր ռուսական կողմի ուշադրությունը, որ Թրամփի ազատությունը արտաքին քաղաքականության մեջ սպառվում է։ Հավանաբար, նոյեմբեր ամիսը լինելու է այ այն բացարձակ քաղաքական մենաշնորհի ավարտի վերջնաժամկետը», – նշեց նա։

Ըստ քաղաքագետի, ստեղծված իրավիճակը Վաշինգտոնին մղում է օգտագործել «ժամկետը՝ գալուց առաջ առաջարկելով կարգավորել ինչ-որ հարցեր»։ Այս համատեքստում նա հիշեցրեց Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած գագաթնաժողովը, որը, նրա խոսքով, Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմաց 2.5 միլիարդ եվրոյի փաթեթ ստանալու հնարավորություն էր։ «Հայաստանը, հավանաբար, ապրիլի 5-ին հրաժարվեց դա անել և գերադասեց ժամանակ շահել», – հավելեց Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային խորը ճգնաժամի մեջ։ «Հիմա է վակուում։ Հայաստանը հիմա վակուումի մեջ է։ Հիմա Հայաստանն ամենավտանգավոր դրության մեջ է», – ընդգծեց նա։ Քաղաքագետը այս վիճակը պայմանավորեց բանակում առկա լրջագույն խնդիրներով։

«Մեր բանակը… մեր գեներալները շարունակում են ուսում ստանալ որտե՞ղ։ Ռուսաստանի Դաշնությունում։ Մենք փորձում ենք վերազինել բանակը այլ զենքերի տեսակով, սակայն ղեկավարությունը անցել է թշնամու կողմը։ Այսօր իր քաղաքական դիրքով Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի խոսքերով են գնահատում Ղարաբաղյան հարցը։ Եվ սովորական շարքային զինվորը տաս անգամ կմտածի՝ նման ղեկավարներին ենթարկվե՞լ, թե՞ չէ պատերազմի դեպքում», – նշեց նա։

Որպես ստեղծված անվտանգային վակուումից դուրս գալու ճանապարհ՝ Անդրիաս Ղուկասյանը դիտարկում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալը։

«Եվրամիության թեկնածուի կարգավիճակը ամենամոտ գործիքն է, որը անվտանգության ոլորտում Հայաստանը կարող է ձեռք բերել իր համար նվազագույն ջանքերով։ Դա ավելի մեզ հասանելի է, քան մնացած ամեն ինչ։ Այդ կարգավիճակը ավելի ամուր է, քան տասը հատ տանկային դիվիզիան, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Եվրամիության թեկնածու պետության վրա ռազմական ագրեսիա կատարել չեն կարող»։

Նրա պնդմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական կախվածությունը Եվրոպայից հանդես է գալիս որպես զսպող գործոն։ «Թուրքիան ամբողջությամբ կախված է Եվրամիությունից, իր արտահանման 50%-ը գնում է Եվրամիություն, ներդրումների մեծ մասը գալիս է Եվրամիությունից։ Նույնն է և Ադրբեջանը։ Այսինքն, անվտանգության տեսակետից Եվրամիության թեկնածուի կարգավիճակը Հայաստանի համար վահան է, ռեալ վահան, միակ բանը, որը որ Հայաստանն այսօր կարող է ունենալ», – եզրափակեց Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան