09 Հոկտեմբեր 2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել երկրների առաջնորդների դիմավորման, ապա համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։ Հաջորդիվ նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Նախևառաջ, …