Ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 15:34
Ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:56
Արփինե Սարգսյանը հանդիպել է Իսլանդիայի նախագահին և Ավստրալիայի նախկին վարչապետին․ քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցեր
20.11.2026 | 14:44
Էդ խեղճ «ստնտուկները» ի՞նչ են արել, որ ուզում եք պատժել. Տարոն Չախոյանը` Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:41
Դոնալդ Տուսկը Լեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
20.11.2026 | 14:32
Հրդեհի վտանգի պատճառով փակվել են «Ֆլեշ»-ի և «Կամօյլ»-ի լցակայանները, Մրգաշատում ապամոնտաժվել է գազի պահեստարան
20.11.2026 | 14:26
Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
20.11.2026 | 14:20
Ալեքսանդր Օվեչկինի ռեկորդն ու հակառեկորդը «Վաշինգտոն Քեփիթալզում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:14
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 14:12
Սպիտակ տունը պաշտոնանկ է արել կիբերանվտանգության ծառայության տնօրենին՝ համակարգերում լայնածավալ խափանումների պատճառով
20.11.2026 | 14:05
Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 14:00
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը
20.11.2026 | 13:56
«Եվրոպական եռյակի» ներկայացուցիչների այցը ՌԴ քննարկվում է․ Ռյաբկով
Բոլորը

Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր Սահմանադրության ընդունմանը, ընդդիմության հետ քաղաքական համաձայնության հնարավորությանը, Ղարաբաղյան շարժմանը և խաղաղության օրակարգին։ Վարչապետը հայտարարեց, որ առաջիկա երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, իսկ ինքը հանդես կգա ուղերձով։

Փաշինյանը կրկին դիմեց ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ապահովել սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա հայտարարեց, որ եթե հանրաքվեով նոր Սահմանադրությունը մերժվի, ինքը հրաժարական կտա, իսկ ընդունվելու դեպքում չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովի անհրաժեշտ վեց ձայնը․ թող ամբողջ խմբակցությունով չքվեարկեն, անհրաժեշտ վեց ձայնը, և մենք գնանք հանրաքվեի՝ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի: Ասում եմ պաշտոնապես․ եթե ժողովուրդը դեմ կքվեարկի… ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը… ես չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության՝ Հայաստանում բռնապետություն հաստատված լինելու վերաբերյալ մեղադրանքներին։ Նա հեգնանքով հարցրեց, թե ինչպես կարող է բռնապետական համարվող իշխանությունն ընդդիմությանը հանրաքվե առաջարկել՝ սեփական ղեկավարի հրաժարականի հնարավորությամբ։

«Որտե՞ղ եք տեսել բռնապետությունը գա, ընդդիմությանը ընտրություններից մի քանի ամիս հետո առաջարկի գնալ հանրաքվեի՝ ըստ էության վարչապետի հրաժարականի գնով։ …Եթե բռնապետություն լիներ, ինչո՞ւ էինք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք: Այդպիսի բռնապետություն որտե՞ղ եք տեսել»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով գործող Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին՝ Փաշինյանը պնդեց, որ դրանցում առկա են հակամարտությունը շարունակելու հիմքեր։ Նա քննադատեց ընդդիմության՝ պատմական տարածքների վերաբերյալ մոտեցումները՝ նշելով, որ նման գաղափարները կարող են նպաստել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առաջացմանը։

«Երբ որ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում: Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան են երազում և Արևելյան Թուրքիա են երազում: …Այդ ձեր երազանքով դուք ուրիշին տալիս եք լեգիտիմություն ձեր երազանքը կասեցնելու»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը խոսեց նաև Ղարաբաղյան շարժման և նախկին իշխանությունների կողմից դրա օգտագործման մասին։ Նա ընդդիմադիրներին մեղադրեց շարժումը անձնական հարստություն կուտակելու միջոց դարձնելու մեջ՝ նշելով, որ իր համար այն եղել է քաղաքական համոզմունքների և արժեքների մաս, սակայն հետագայում ինքը վերանայել է իր վերաբերմունքը։

«Դուք, «Ղարաբաղյան շարժում» ասելով, Ղարաբաղյան շարժումը օգտագործել եք որպես ապրանք ձեզ համար միլիոններ և միլիարդներ կուտակելու համար: Ինձ համար Ղարաբաղյան շարժումը եղել է իմ քաղաքական գիտակցության և արժեքային համակարգի մաս: …Վերջում տեսել եմ, որ դա թակարդ է․ թակարդ, որ ի վերջո… ժողովուրդը ստիպված լինի հրաժարվել անկախությունից և պետականությունից»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների առաջնորդներին՝ նրանց հասցեին հնչեցնելով քննադատություններ։

««Հայաստան» դաշինքի առաջնորդը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես ամենահակահայաստան քաղաքական գործիչ… իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդի համար Հայաստանը ընդամենը բազմաթիվ պասպորտներից մեկն է»,- ասաց նա։

Ելույթի ավարտին Փաշինյանը խոսեց խաղաղության գործընթացի և դրա շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին։ Նա հայտարարեց, որ իշխանությունների նպատակն է խաղաղությունը դարձնել վերջնական և անշրջելի՝ միաժամանակ խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես այդ գործընթացի հիմնական խոչընդոտ։

«Այո՛, մենք հաստատել ենք խաղաղություն, և այո՛, մենք գնում ենք խաղաղությունը վերջնական, անշրջելի, տասնամյա, հարյուրամյա դարձնելու ճանապարհով: Եվ այդ ճանապարհին այսօր կա մի խոչընդոտ… և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան