Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կարժանանա իր անվանական աստղին Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։ Հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունիսի 12-ին Լոս Անջելես քաղաքում։ Հոլիվուդի առևտրի պալատի մամուլի ծառայության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն դերասան Թոմ Կրուզը և անվանի ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը։ Աստղի բացման արարողությունը կհամընկնի ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականների միջև կայանալիք հանդիպման օրվա հետ, որը կանցկացվի …

