Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Լուրեր

22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի մի քանի շրջաններ բենզինի վաճառքի սահմանափակումներ են մտցրել՝ նավթավերամշակման գործարանների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո, գրում է The Insider-ը։

Օմսկի մարզի բենզալցակայաններում արգելել են բենզին կամ դիզելային վառելիք լցնել տարաների մեջ. կարելի է միայն մեքենաները լիցքավորվել։ Ընդ որում, սահմանափակ է նաև վաճառվող վառելիքի ծավալը՝ 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք (մինչև 200 լիտր դիզելային վառելիք կարելի է ձեռք բերել մայրուղային բենզալցակայաններում)։ Այս մասին հայտարարել է մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն։

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը Տելեգրամում գրել է, որ անձամբ այցելել է մի քանի բենզալցակայաններ և նշել, որ որոշները սահմանափակումներ են մտցրել, իսկ մյուսներն ընդհանրապես դադարեցրել են աշխատանքը։

«Նման սահմափակումներ տեղի են ունենում ամբողջ երկրում։ Արևմուտքում նավթավերամշակման գործարանները շարքից դուրս են եկել։ Յուրաքանչյուր ստացողի համար առանձին որոշում ենք վառելիքի ծավալները։ Այսօր գլխավոր խնդիրը հրշեջ և շտապօգնության մեքենաների, հասարակական տրանսպորտի, կոմունալ ծառայությունների և գյուղատնտեսական տեխնիկայի համար վառելիք ապահովելն է»,- գրել է Կոբզևը։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է, որ հունիսի 23-ից 30-ը մարզում բենզինի սահմանափակում կմտցվի. «Մեկ մեքենայի համար ոչ ավելի, քան 30 լիտր՝ վառելիքի շուկայում անհիմն աղմուկը և հնարավոր սպեկուլյացիաները նվազեցնելու համար»։

Վորոնեժի մարզում «Լուկօյլ»-ի բենզալցակայանները սահմանափակումներ են մտցրել բենզինի և դիզելային վառելիքի համար. քաղաքում մեկ բաքի համար հասանելի է 30 լիտր բենզին և 60 լիտր դիզելային վառելիք, մայրուղում՝ 60 լիտր բենզին և 200 լիտր դիզելային վառելիք, հայտնել է մարզային կառավարությունը։

Ավելի վաղ Վորոնեժը ենթարկվել էր ծանր հրթիռակոծության, որի հետևանքով գրանցվել էր երեք զոհ։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր Վորոնեժում գտնվող «ռուսական «Իսկանդեր» և «X-101» տակտիկական հրթիռային համակարգերի համար էլեկտրոնիկա արտադրող գործարանին» հրթիռային հարվածի մասին։

Հունիսի 21-ից Ղրիմի բոլոր բենզալցակայաններն ամբողջությամբ դադարեցրել են վառելիքի վաճառքը:

«Վառելիքը կվաճառվի միայն այն պետական ​​​​ծառայություններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության գործունեությունը և անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բռնակցված Սևաստոպոլի իշխանությունները հունիսի 22-ին և 23-ին հայտարարել են բնակչությանը վառելիքի վաճառքի դադարեցման, ինչպես նաև տրանսպորտի, առևտրի, սննդի օբյեկտների և քաղաքային ենթակառուցվածքների վրա ազդող լայնածավալ սահմանափակումների մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի