Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Պրոֆեսոր Կոռնելիա Պալիվանի գլխավորությամբ բիոինժեներների միջազգային թիմը ստեղծել է փափուկ ռոբոտ, որը բազմաստիճան տիեզերական հրթիռ է հիշեցնում։ Մարդու մազից 150 անգամ բարակ սարքը բաղկացած է երկու անկախ, բազմակի օգտագործման ֆունկցիոնալ միավորներից՝ մագնիսական շարժիչից և դեղամիջոց պարունակող բեռնատար պարկուճից։

Ժամանակակից նանոբժշկության հիմնական խնդիրը մշակվող միկրոռոբոտների նեղ մասնագիտացումն է. ինժեներները պետք է նախագծեն նոր տեսակի նանոմասնիկ դեղամիջոցի յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար: Բացի այդ, ավանդական նանոսարքերը դժվար է կառավարել արյան բուռն հոսքում:

Շվեյցարական նանոռոբոտը լուծում է այս խնդիրները մոդուլային ճարտարապետության միջոցով: Գիտնականները շարժիչի մոդուլը և պարկուճը հագեցրել են սինթետիկ ԴՆԹ-ի լրացուցիչ շղթաներով, որոնք գործում են՝ ինչպես մոլեկուլային Velcro-ն։ Հեղուկ միջավայրի մեջ ներմուծվելիս այս միավորներն ավտոմատ կերպով գտնում են միմյանց և անմիջապես միավորվում կայուն կառուցվածքի մեջ:

HeLa մարդու քաղցկեղի բջջային գծի լաբորատոր փորձարկումների ժամանակ գիտնականներն օգտագործել են արտաքին մագնիսական դաշտեր՝ ռոբոտներին ճշգրիտ ուղղորդելու դեպի հիվանդության օջախ։ Հասնելով ուռուցքի մակերեսին՝ նանոռոբոտներն ամրանում են բջջային թաղանթներին՝ շնորհիվ ներդրված թիրախային կենսամոլեկուլների: Ներկառուցված ֆերմենտները մտնում են ռեակցիայի մեջ շրջակա նյութերի հետ և սկսում տեղայնորեն սինթեզել հզոր հակաուռուցքային դեղամիջոց:

Փորձարկումների ընթացքում այս տեղայնացված քիմիաթերապիայից հետո 72 ժամվա ընթացքում քաղցկեղի բջիջների կենսունակությունը նվազել է մինչև ռեկորդային 16%։

Իրենց առաքելությունն ավարտելուց հետո մագնիսական շարժիչները կարող են առանց շփման դուրս բերվել մարմնից, առանձնացվել օգտագործված պարկուճից, լիցքավորվել և վերօգտագործվել, ինչը տեխնոլոգիան դարձնում է առևտրային առումով կենսունակ։

Մոդուլային համակարգը թույլ է տալիս ուռուցքաբանական ռոբոտն ընդամենը մի քանի րոպեում վերածել ջրի մաքրիչի, դրա համար պարզապես բավարար է շարժիչին ամրացնել միկրոպլաստիկները կամ տոքսինները քայքայող ֆերմենտներ պարունակող պարկուճը։

Թեև մարդկանց վրա այս տեխնոլոգիայի կլինիկական կիրառումը երկարաժամկետ նպատակ է, հարթակի ճկունությունը թույլ է տալիս դեղագործական ընկերություններին սկսել նանոռոբոտների փորձարկումը՝ բարդ սպիտակուցային դեղամիջոցներն ուղղակիորեն տուժած օրգաններին թիրախային մատակարարելու համար՝ առանց ամբողջ օրգանիզմը թունավորելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի