Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խառը մենամարտերի PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է «ТАСС»-ը:
Ռուսաստանցի մարտիկն ավելի վաղ բերման էր ենթարկվել իր թիմի հետ UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա հարձակվելու համար։ Սկանդալային միջադեպը տեղի էր ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում: Մերաբ Դվալիշվիլին ԱՄԷ է ժամանել Real American Freestyle (RAF) ազատ ոճի ըմբշամարտի հերթական լիգայի մրցաշարին մասնակցելու համար: Երբ վրացի մարտիկը հարցազրույց էր տալիս RAF-ի մամուլի ծառայությանը, Նուրմագոմեդովն իր թիմակիցների հետ հարձակվել էին նրա վրա:
Միջադեպի պատճառով բերման էր ենթարկվել 10 մարդ, 8-ը՝ կռվի մասնակցելու համար, 2-ը՝ նկարահանում կատարելու ու տեսանյութ հրապարակելու համար: Նրանք նաև տուգանվել էին 13,6 հազարից մինչև 81,6 հազար դոլար:
Մերաբ Դվալիշվիլին ազատ է արձակվել և նոյեմբերի 14-ին կմասնակցի RAF-ի հերթական մրցաշարին: Ուսման Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ումար Նուրմագոմեդովը հեռացվել է մրցաշարի մասնակիցների ցանկից:
Դավիթ Եղիազարյան
🚨 Full footage of the scuffle between Usman Nurmagomedov and Merab Dvalishvili https://t.co/SGJzkQdFif
— Red Corner MMA (@RedCorner_MMA) November 11, 2026

