ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման, հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։ Նախարարը նշել է, որ հայկական արտադրանքը համապատասխանում է եվրոպական բարձր չափանիշներին, իսկ բազմաթիվ տեղական ընկերություններ պատրաստ են խորացնել համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ և մեծացնել …

